Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանել է, թե ինչու դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատճառները իրենց բնույթով զուտ իրավական են: 

 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Ընդ որում, իր սահմանադրական առաքելությունը Խորհուրդը կարող է իրականացնել բացառապես իր լիազորություններն իրականացնելու միջոցով: Այդ լիազորություններից է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը և լուծումը (Սահմանադրության 175 հոդվ., մ. 1, կկ. 7-8), որը կարող է իրականացվել բացառապես Դատական օրենսգրքով սահմանված կարգով (Սահմանադրության 175 հոդվ., մ. 4), մասնավորապես՝ հիշյալ Օրենսգրքի 19-րդ գլխում ամրագրված կանոններով:

Չափազանց կարևոր է այն, որ Օրենսգիրքը Խորհրդին չի վերապահել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն, բացառել է նույնիսկ վարույթի հարուցման փուլում կամ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինների վրա որևէ եղանակով ներգործելու հնարավորությունը:

Համապատասխան առիթների առկայության դեպքում (խախտման մասին հաղորդումներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն) վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմինը (այդպիսիք են՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և Արդարադատության նախարարը) պարտավոր են հարուցել կարգապահական վարույթ, ուսումնասիրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հարցը և կատարված ուսումնասիրության արդյունքում կա՛մ դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, կա՛մ կայացնել կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում:

Քանի դեռ վարույթ հարուցող մարմինը չի դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, Խորհուրդն իրավասու չէ կոնկրետ դեպքի (դիմումի) առնչությամբ որևէ գործողություն կատարել:

Սահմանադրության համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Ակնհայտ է, որ նման կարգավորման պայմաններում թե՛ Խորհուրդը, ընդհանուր առմամբ, և թե՛ Խորհրդի յուրաքանչյուր անդամ, առանձին վերցրած, պետք է ղեկավարվեն իրավունքի գերակայության հրամայականով և դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը ողջամիտ դիտորդի մոտ կասկած չի հարուցի նրանց անկողմնակալության հարցում: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, առավել ևս նրա լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը լրջագույն իրավական խնդիր է, որի ընթացքում խստագույնս պետք է ապահովվեն օրինականությունը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատավորի դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքները (Օրենսգրքի 141 հոդվ.):

Խորհրդի անդամները, որոնց համար ևս Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն պարտադիր են դատավորի վարքագծի կանոնները, բոլոր հանգամանքներում պարտավոր են զերծ մնալ.

 

  1. դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,

 

  1. մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց,

 

  1. դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

 

  1. դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

 

  1. որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց,

 

  1. այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (Օրենսգրքի 69 հոդվ.):

 

Դատավորի կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ նրա լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ Խորհրդի դիրքորոշումը և գնահատականները կարող են ձևակերպվել բացառապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում կայացված հիմնավորված և պատճառաբանված որոշման շրջանակներում: Այլ կերպ դիրքորոշում արտահայտելու կամ գնահատականներ տալու իրավասություն չունեն ո՛չ Խորհուրդը և ո՛չ էլ Խորհրդի անդամները: Եվ քանի որ ցանկացած նախապես արտահայտված դիրքորոշում հետագայում կարող է ողջամիտ կասկած հարուցել Խորհրդում ակնկալվող գործով Խորհրդի անդամների անաչառության մեջ, Խորհրդի անդամները, պարտավոր լինելով ողջամտության սահմաններում իրենց դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը (Օրենսգրքի 70 հոդվ., մ. 1, կետ 14 կետ), հետայսու ևս ձեռնպահ կմնան նախնական գնահատականներ հնչեցնելուց»,- ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարության մեջ:

 

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить