Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության ավելի բարեկամական էջի բացումը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության:

Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, և իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության համար ունեցած բացառիկ առաքելության մասին:

Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և մեր ժողովուրդներին: Ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, որը հիմա չափազանց փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը և Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, և այդ բազմաթիվ հետաքրքրությունների մեջ բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նորակառույց դպրոցի բացումը պիտի խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, Չինաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձևավորման համար: Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցող մարդկանց օգնության են շտապում Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, և հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը:

Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական և առօրյա երևույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն չինարենի ներկայությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է, որովհետև մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ և հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ: Եվ, ուրեմն, այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ–չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Եվ ուրեմն, կեցցե′ն հայ-չինական հարաբերությունները, կեցցե′ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն կրթությունն ու իմացությունը»:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում նշել է, որ այս օրը հիշարժան է հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. բարեհաջող ավարտվել են Չինաստանի անհատույց օժանդակությամբ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի կառուցման աշխատանքները, և արդյունքում Երևանում բացվել է ժամանակակից մի դպրոց: 

«Ես և իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ և ականատես եղել, թե ինչպես են չինացի աշխատողներն օր ու գիշեր աշխատում: Նրանք կառուցում էին այնպես, ասես դա իրենց սեփական տունն էր և ձգտում էին բարեկամ հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք և սիրո կամուրջ»,- ասել է նա՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին: 

«Վարչապետ Փաշինյանի ներկայությունը դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը լիովին ցուցադրում է Հայաստանի կառավարության մեծ ուշադրությունը կրթության զարգացմանը և հայ-չինական բարեկամական համագործակցությանը: Հուսով եմ և հավատում եմ, որ այս դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի, հայազգի  չինագետների և հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի», - ընդգծել է դեսպան Թիան Էրլունը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, դասարանների և լսարանների տեխնիկական հագեցվածությանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր և փոխանակվել դրանցով:

«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, և բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում: Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:

Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի  (ուսումնական, հանրակացարանային և մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить