Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Политика

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի′ պարոն վարչա­պետ,

զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկա­յացուցիչներ,

տիկնա′յք և պարոնայք,

Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք:

Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, և շարունակելու են պարբերական բնույթ կրել:

Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:

Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում  փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը:

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, և մինչև այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը  կդրվի՝ ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:

Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ավելի ջերմ է դառնում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել և վստահ քայլելով գնալ առաջ»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարության մեջ ասվում է.  

«Պարո′ն վարչապետ,

տիկնա′յք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ և առաջ ուզում եմ ողջունել և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, և դրա հստակ ապացույցն այս օրն է:

Այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները և հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, դրսևորեցին մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, և այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջև:

Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, և մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են:

Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով:

Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ:

Միևնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միևնույն ժամանակ ողջունում ենք  Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը:

Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան և միևնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»:

 

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»