Ереван, 14.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Սանիթեքն» իր խնդիրների մասին չի բարձրաձայնել շուրջ երկու տարի՝ ելնելով գործարար էթիկայից

Общество

«Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, որը որևէ առնչություն չունի այլ ընկերությունների ու մարդկանց հետ, այդ թվում՝ քաղաքական գործիչների:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը՝ անդրադառնալով հատկապես սոցիալական ցանցերում հնչող այն տեսակետին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերությունը պատշաճ կերպով չի աշխատում: Նիկոլաս Թավիլի խոսքով՝ իրենք ավելի քան 14 միլիարդ դրամի ներդրում են կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չեն գնա ու չեն կորցնի իրենց ներդրումները:

«Երբ «Սանիթեքը» որոշեց մասնակցել միջազգային տենդերին, շատ մանրամասն վերլուծություն կատարեցինք արժեքի հետ կապված, որոշեցինք մուտք գործել ու աշխատել Հայաստանում փոքր եկամուտով՝ հետո ավելի ընդլայնվելու ակնկալիքով: Սակայն մինչ այս պահը որոշակի խնդիրների ենք հանդիպել»,-ասաց Նիկոլաս Թավիլը: Նա նախ մանրամասնեց Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» պայմանագիրը, որը ենթադրում է ծառայությունների մատուցում երեք ուղղություններով: «Առաջինը՝ տնային տնտեսությունների աղբի հավաքագրում, ինչը չի ներառում ոչ կանաչապատման, ոչ շինարարական աղբը: Ընկերությունը պատասխանատու է աղբատար խողովակի ներքևում գտնվող աղբի հեռացման, բայց ոչ խողովակի հետ կապված խնդիրների համար: Երկրորդը՝ սանիտարական մաքրումն է, երրորդը ներառում է ձմռանն առաջացող մաքրման աշխատանքները»,-նշեց ընկերության ղեկավարը:

Խոսելով խնդիրների մասին՝ «Սանիթեքի» ղեկավարը նկատեց, որ տարեկան իրենց հաշվարկած 100 վնասված և ամբողջովին շահագործումից դուրս բերելու ենթակա աղբամանների փոխարեն իրենք այսօր՝ ընկերության՝ Հայաստան մուտքից չորս տարի անց, ունեն ավելի քան 1000 այրված, 2 հազարից ավելի վնասված աղբամաններ։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը վնասվում կամ փչանում է ոչ աշխատակիցների մեղքով, այլ արտաքին ներազդեցությունների արդյունքում: Թավիլի հավաստմամբ՝ բազմիցս դիմել են քաղաքապետրանին, որպեսզի վերջինս նոր աղբամաններ գնի, բայց իրավիճակը չի շտկվել: «Հայաստան մուտք գործելիս մենք ցանկանում էինք բարձրացնել աղբահանության մակարդակը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին: Ամբողջ աշխարհում աղբամաններն օգտագործվում են միայն անձեռոցիկի, շշերի, ծխախոտի համար, բայց ոչ մեծ կենցաղային աղբի համար: Մենք այս մասին բազմաթիվ նամակներ ենք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ այս հարցում ևս մեզ աջակցեն, քանի որ աղբիկառավարումը մշակույթ է: Դա պետք է սերմանել դպրոցներում, պետք է մարդկանց սովորեցնել»,-հավելեց «Սանիթեքի» ներկայացուցիչը:

Մյուս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Նիկոլաս Թավիլը, Նուբարաշեն աղբանոցի և դեպի այնտեղ տանող ճանապարհների վատ վիճակն է: «Մեզ խոստացել էին, որ արագ կարգովկվերանորոգեն ու աղբանոցը կբերեն պատշաճ տեսքի, մինչ այս պահը դրանք շատ վատվիճակում են»,-ասաց նա:

Նիկոլաս Թավիլը ներկայացրեց մի քանի թվեր՝ կապված իրենց գործունեության և կատարված ներդրումների հետ: Մասնավորապես, իրենց կողմից ներմուծվել ու գործի է դրվել 150 սարքավորում, մեքենա, շարժակազմ, 5 հազար աղբաման, որոնք գերմանական են և օգտագործվում են ողջ Եվրոպայում, աշխատանքով են ապահովում 900 աշխատողի, տարեկան 1 միլիարդ 250 միլիոն դրամի աշխատավարձ են տալիս, 780 միլիոն դրամի՝ հարկայինպարտավորություն են կատարում, ամսական 420 միլիոն դրամ են ներարկում տնտեսություն: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր քաղաքապետի հետ բանակցություններից հետո ներդրումներ իրականացնել:

 «Արմենպրես»-ը հարց ուղղեց՝ արդյոք ընկերությունն այս տարիներին շահույթո՞վ է աշխատել, որին ի պատասխան Նիկոլաս Թավիլն ասաց. «Այս շուկա մուտք գործելիս մենք մեր առջև խնդիր էինք դրել աշխատանքի արդյունքում ծածկել ծախսերն ու ունենալ շատ փոքր շահույթ: Հիմա արդեն կորստով ենք աշխատում: Կազմակերպությունն ի վիճակի է վճարելու իր ծախսերը, բայց ոչ մի կերպ շահույթ չենք ունենում, բայց փոխարենն ամեն ամիս որոշակի ներդրումներ ենք ներգրավում: Ֆինանսական ծրագիրը լավ է աշխատել մինչև 2016-ը, բայց այդ տարվա ձմեռվանից հետո որոշակի անկում է նկատվել: Պայմանագրով մենք 2 հազար տոննա աղբ պետք է ունենայինք ձմռանը, բայց ծանր ձմռան արդյունքում «Սանիթեքը» ստիպված էր 6 հազար 300 հարյուր տոննա աղբի աղբահանումը սպասարկել»,-ասաց ընկերության ղեկավարը:

«Ինչու խնդիրների մասին ավելի վաղ չէիք բարձրաձայնում» հարցին էլ ի պատասխան՝ Նիկոլաս Թավիլն ասաց, որ բիզնեսը էթիկա է, դրա համար էլ իրենց առնչվող խնդիրների պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Լուռ չեն եղել, բայց խոսկան էլ չեն եղել: Բազմիցս ասել են, որ ունեն խնդիրներ աղբամանների հետ կապված: «Գուցե մեր մեղավորությունն է, որ շատ չենք խոսել այդ մասին: Հետագայում, երբ ամեն ինչ կարգավորվի, կարող ենք այդ հարցերը դեռ քննարկել»,-հավելեց նա:

Անդրադառնալով աղբահանող երկրորդ օպերատոր ունենալու հարցին՝ նա առաջարկեց սպասել նոր քաղաքապետարանի ձևավորմանը, որի հետ իրենք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանագրի հետ կապված, փոխադարձ համաձայնությամբ կտեսնեն՝ ինչ կլինի:

Ինչ վերաբերում է իրենց կողմից մատուցվող ծառայության արժեքի հնարավոր բարձրացմանը, ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո կարող են խոսել այդ մասին:

Անի Նազարյան

День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»