Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները. Հարութ Սասունյան

Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևում էին նախագահ Թրամփի՝ իր ընտությունից ի վեր արված անտրամաբանական հայտարարություններին և ապակառուցողական որոշումներին: Այս մասին գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հերթական հոդվածում:

Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Նախագահի ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ քաղաքականությունը Միացյալ Նահանգներին ծիծաղի առարկա է դարձրել ամբողջ աշխարհում: Վերջին նման օրինակը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարությունն է, որ Միացյալ Նահանգները չի համագործակցելու Միջազգային քրեական դատարանի հետ, թույլ չի տալու դատարանի դատավորներին այցելել ԱՄՆ, պատժամիջոցներ է կիրառելու ամերիկյան բանկերում նրանց հաշիվների վրա և դատի է տալու նրանց ԱՄՆ դատարաններում:

Ըստ Վիքիպեդիայի՝ «Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) միջկառավարական կազմակերպություն և միջազգային դատարան է, որի նստավայրը գտնվում է Հաագայում, Նիդեռլանդներ: ՄՔԴ-ն իրավասու է դատապարտելու անհատներին միջազգային հանցագործությունների՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար: ՄՔԴ-ն կոչված է լրացնել գործող ազգային դատական ​​համակարգերը և, հետևաբար իր իրավասությունը կարող է իրականացնել միայն որոշակի պայմանների պահպանման դեպքում, օրինակ, երբ ազգային դատարանները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետապնդել հանցագործներին կամ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ առանձին պետություններ դիմում են դատարանին: ՄՔԴ-ն գործում է 2002 թ. հուլիսի 1-ից՝ Հռոմի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրվանից: Այն բազմակողմ պայմանագիր է, որը ծառայում է որպես ՄՔԴ-ի հիմնարար և կառավարման փաստաթուղթ: Պետությունները, որոնք մասնակից են դառնում Հռոմի կանոնադրությանը, օրինակ, այն վավերացնելու միջոցով, դառնում են ՄՔԴ-ի անդամ պետություններ: Ներկայումս կան 123 պետություններ, որոնք մասնակից են Հռոմի կանոնադրությանը, և հետևաբար հանդիսանում են ՄՔԴ-ի անդամներ»:

Նախագահ Թրամփի ազգային հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թ. սեպտեմբերի 10-ին խիստ քննադատական ելույթով մերժեց ՄՔԴ-ի իրավասությունը, հատկապես այն դեպքերում, որոնք մեղադրանքներ էին ներկայացնում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ:

Բոլթոնը և նրա շեֆը զայրացել էին ՄՔԴ-ի՝ Աֆղանստանում ԱՄՆ զինվորների կողմից կատարված հնարավոր հանցագործությունների և Պաղեստինի ազգային իշխանության կողմից Իսրայելի դեմ հարուցված մեղադրանքների հետաքննությամբ: Ամերիկյան ուժերի դեմ ցանկացած դատական ​​գործողություն կանխարգելելու համար ԱՄՆ-ը պարտավորեցնող պայմանագրեր է կնքել 100 երկրների հետ, որոնք ԱՄՆ-ի անձնակազմից որևէ մեկին չպետք է հանձնեն ՄՔԴ-ին: Բացի այդ, Միացյալ Նահանգները փակել է Պաղեստինի ներկայացուցչությունը Վաշինգտոնում, վերջինիս կողմից ՄՔԴ-ում իսրայելական հնարավոր խախտումների դեմ մեղադրանքներ ներկայացնելու համար: Սա հետևեց Սպիտակ տան՝ Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը, այդպիսով վերացնելով Միացյալ Նահանգների բոլոր հնարավորությունները` հանդես գալու որպես չեզոք միջնորդ պաղեստինյան իշխանությունների և Իսրայելի միջև:

Բոլթոնը հինգ պատճառ է նշել՝ ՄՔԴ-ի հետ ԱՄՆ-ի համագործակցությունից հրաժարվելու համար.

Առաջին պատճառը՝ Բոլթոնի պնդումն է, որ ՄՔԴ-ն «սպառնում է ամերիկյան ինքնիշխանությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: Հաագայի դատախազը, ըստ էության, հավանություն է տալիս անհիմն որոշման, հետաքննելու և մեղադրելու անձանց, անկախ նրանից, թե նրանց երկրները միացել են Հռոմի կանոնադրությանը, թե ոչ»: Բոլթոնի պնդումը ճիշտ չէ: Նախ, Միացյալ Նահանգների վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերը գերադասում են ազգային ինքնիշխանությունը, ինչպես օրինակ `Ցեղասպանության կոնվենցիան և շատ ուրիշներ: Երկրորդ, ՄՔԴ-ն իրավասություն ունի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ միայն այն դեպքերում, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տալիս  դատարանին դա անել: Թեև Միացյալ Նահանգները ՄՔԴ- ի անդամ չէ, սակայն այն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և որպես այդպիսին վետոյի իրավունք ունի նրա որոշումների նկատմամբ: Եվ, երրորդ, ՄՔԴ-ն չի խառնվում այն գործերում, երբ հայրենի երկիրը դատական գործ է հարուցում իր իսկ քաղաքացիների դեմ:

Բոլթոնի երկրորդ առարկությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը իրավասություն է պահաջում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք վիճելի և անորոշ սահմանումներ ունեն՝ խորացնելով դատարանի անսահմանափակ իշխանությունը»: Բոլթոնը մտահոգված է, որ ՄՔԴ-ի դատավորները մեղադրանքներ կներկայացնեն Միացյալ Նահանգների դեմ այնպիսի դեպքերի համար, ինչպիսին, օրինակ, 2017 թ. ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն էր՝ հնարավոր քիմիական զենքի կիրառման համար: Ինչպես ցանկացած այլ դատավարության դեպքում, եթե ապացույցները վկայեն, որ Միացյալ Նահանգներն ապօրինաբար է գործել, ապա պետք է լինի համապատասխան վճիռ: Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չի կարող լինել: Միացյալ Նահանգներն արդեն պաշտպանված է նման դատական ​​գործերից ՄՔԴ-ի անդամ չլինելու պատճառով: Զավեշտալի է, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ աշխարհի մյուս երկրներին քարոզելով օրենքի և կանոնների պահպանման մասին, այժմ դավաճանում է հենց այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Ամերիկան...

Բոլթոնի երրորդ մտահոգությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանը ձախողում է իր հիմնական նպատակը՝ կանխելու և պատժելու ոճրագործությունները: Իր ստեղծման օրվանից (2002 թ.) դատարանը ծախսել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, կայացնելով միայն ութ դատավճիռ»: Հակառակ Բոլթոնի պնդման՝ այս ութ դատավճիռները վկայում են, որ դատարանը խիստ շրջահայաց է իր դատավճիռներում և չի հետապնդում յուրաքանչյուր փոքր գործ ամբողջ աշխարհում՝ թույլատրելով անդամ պետություններին դատել իրենց մեղադրյալ քաղաքացիներին:

Բոլթոնի չորրորդ բողոքն այն է, որ «Միջազգային քրեական դատարանն ավելորդ է, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ներքին դատական համակարգն արդեն իսկ ամերիկյան քաղաքացիներին պահում է ամենաբարձր իրավական և էթիկական չափանիշներով»: Սա հեշտ անտեսելի հարց է: Եթե ՄՔԴ-ն գտնի, որ ԱՄՆ դատարանները գործ ունեն որոշակի հանցագործության հետ՝այն չի միջամտի: ՄՔԴ-ն վերջին ատյանի դատարան է: Սա ՄՔԴ-ի հիմնական սկզբունքներից մեկն է:

Բոլթոնի հինգերորդ քննադատությունն այն է, որ «Միջազգային քրեական դատարանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվել և մերժվել աշխարհի մեծ մասի կողմից: Այսօր ավելի քան 70 պետություններ... ՄՔԴ-ի անդամ չեն»: Մինչ 70 երկրներ դեռ ՄՔԴ-ի անդամ չեն, 123-ը անդամ են... Ժամանակի ընթացքում ավելի շատ պետություններ կմիանան ՄՔԴ-ին, ինչպես տեղի է ունենում միջազգային այլ պայմանագրերի դեպքում:

Օրենքի գերակայության դեմ վիճարկելու փոխարեն, Միացյալ Նահանգներն առաջինը պետք է միանա նման միջազգային իրավական կառույցներին: Մերժելով ՄՔԴ-ին և այն համարելով «մեռած», ինչպես Բոլթոնն է այն նկարագրել, Միացյալ Նահանգները պարզապես խրախուսում է աշխարհի դաժան ռեժիմների և բռնապետերի անպատժելիությունը...»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления