Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ավագանու ընտրությունների ստվերող երևույթները. հետհեղափոխական սինդրոմ՝ սպիտակների դերի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Խոսելով քարոզարշավի ընթացքից ու ամփոփելով արդյունքները՝ «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ շեշտեց սպասվելիք ընտրությունների առանձնահատկության մասին: 

«Ամենաառաջինն ազատ ընտրություններն են: Ողջունելի է նաև այն, որ շատ անհայտ ուժեր, օգտվելով ազատությունից, մասնակցության հայտ ներկայացրեցին: Սկզբից, կարծես, ամեն ինչ լավ էր գնում, բայց եղան նաև ստվերող երևույթներ. հեղափոխությունը կարծես թե հասել է իր հաղթանակին, բայց ինչ–որ տեղ փորձ է արվում այս ընտրությունները հեղափոխության ու հակահեղափոխության պայքար ներկայացնել: Ինչ–որ իմաստով հասկանալի է՝ ձայներ ստանալու համար մարդիկ փորձում են իրենց առավելագույն հնարավորություններն օգտագործել, բայց անցան անձնական վիրավորանքների, ֆեյսբուքյան կեղտոտ տեխնոլոգիաներով մարդկանց արատավորելուն: Այդ ամենը ինձ մոտ շատ բացասական տպավորություն է թողել: Նայում էի Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ի՞նչ է նշանակում հուզել այդպիսի ամուր կնոջը, ես դեմ եմ նման վերաբերմունքին»:

Վարդան Թունյանի խոսքով՝ եթե հիմքում քաղաքական փաստարկներն ու գաղափարներն են, կարելի է բոլոր կուսակցություններին էլ քննադատել, բայց հայհոյանքները, մարդկանց ընտանիքներին վիրավորելը և կազմակերպված հարձակումներն անընդունելի են:

«Այդ ամենը ճղճիմ, կեղտոտ մթնոլորտ կարող է ձևավորել, ինչը վտանգավոր է մեր երկրի համար, դա որևիցե մեկին հաջողություն չի բերի: Ուժը ծնում է ուժ, ազդեցությունը՝ հակազդեցություն: Մթնոլորտը թունավորելու կարիք չկա: Ի վերջո, մեր երկիրն է, և բոլորս ուզում ենք այն շենացնել: Չեմ ուզում օգտագործել սևերի ու սպիտակների ծեծված արտահայտությունը, խոսել այդ բաժանման մասին, բայց ամեն ինչ դրան է գնում, ինչը բացասական միտում է: Հայկ Մարությանի այդ խոսքը չեմ փորձել շահարկել, քանի որ այն անմեղ եմ որակել, լուրջ միտում չեմ տեսել, բայց հետագա գործընթացները թույլ տվեցին կարծել, որ նրանք գտնվում են հեղափոխության ուժեղ ազդեցության տակ: Մտածում են, որ ով իրենց ձայն չի տալիս, սխալ է, թշնամի է, սև է: Ես դրան դեմ եմ: Պետք չէ մեկ կենտրոն ու մեկ բևեռ դնել: Միևնույն է, բոլորը չեն մեկտեղվելու այդ մեկ բևեռում՝ տարբեր պատճառներով: Ոչ մի երկրում ամբողջ հասարակությունը մեկ բևեռում չի եղել: Բացի այդ՝ մյուս մասն էլ պետք է ինտեգրվի գործընթացներին, մինչև անգամ այն հատվածը, որն ինչ– որ չափով իր մեղքն ունի: Մենք իրենց էլ չենք կարող երկրից դուրս վտարել, բոլորի սեփականությունը խլել: Այդ միտումը, որը կա որոշ շրջանակների մոտ, ուզում եմ մի քիչ թուլանա: Եղբա՛յր, հեղափոխությունը հասել է իր հաջողությանը: Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին շատ քննարկելով՝ իրենց կարևոր գործոն ենք դարձնում, բայց իրենք վաղուց արդեն կարևոր գործոն չեն»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ հարցերով պետք է իրավապահները զբաղվեն:

«Քաղաքական իմաստով իրենց պետք է հանգիստ թողնել և զբաղվել պետության համար շատ կարևոր խնդիրներ լուծելով: Ես այստեղ կօգտագործեմ «հետհեղափոխական սինդրոմ» արտահայտությունը: Մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ պատերազմից գալիս են, չեն հարմարվում սովորական կյանքին, անընդհատ թշնամի և սուր ընդհարումներ են ման գալիս: Իշխանությունը հեղափոխական է, բոլոր լծակները վերցված են, բայց կարծես կրկին սուր զգացողությունների, պայքարը թեժ պահելու կարիք ունեն, որի անհրաժեշտությունը ես չեմ տեսնում: Պետք է լծվել ստեղծագործ կյանքի՝ տնտեսության մեջ ներդրումներ, բանակաշինություն, մյուս խնդիրները լուծել: 

Իրավապահ համակարգը մնացած հարցերով կզբաղվի, բայց պետական ապարատը պետք է ստեղծարար աշխատանքի լծվի: Բայց հիմա հեղափոխության ազդեցությունը շատ մեծ է, մարդիկ այդ սև ու սպիտակն այնքան վառ են ընկալում… Իրենք սպիտակների դերի մեջ են մտել ու չեն ուզում հասկանալ, որ ամեն մի պայքարից, կռվից ու հաղթանակից հետո գալիս է ստեղծարար աշխատանքի ժամանակը: Չեն հասկանում, որ պետք չէ թշնամանք բորբոքել, պետք չէ հասարակությանը բևեռացնել, պետք չէ լարել և անվստահության մթնոլորտ ստեղծել: Պետք է ընդամենը սիրո և հանդուրժողականության կարգախոսով առաջնորդվել»,– նշեց Վարդան Թունյանը:

Նրա դիտարկմամբ՝ ավագանու ընտրությունները կարող են առաջիկա խորհրդարանական ընտրությունների առումով որոշակի պատկեր ստեղծել. «Բայց մի փոքր վերապահումով, որովետև մարզերում ամեն ինչ նույն ձևով չի լինի: Ի տարբերություն մարզերի, Երևանում ընտրազանգվածն ավելի «ֆեյսբուքային» է, ինչն իր ազդեցությունն է ունենում: Բայց միտումները հիմնականում նույնը կլինեն: Ենթադրենք՝ մի ուժ ավագանու ընտրությունների ժամանակ 6 տոկոս է ստանում: Հնարավոր է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժը որոշակի քանակով բարձրացնի տոկոսը, բայց միտումները կպահպանվեն: Իսկ այն ուժերը, որոնք որևիցե տոկոս չեն հավաքի, չեն կարող խորհրդարանականի ժամանակ շեշտակի արդյունք ցույց տալ: Ավագանու ընտրությունները խորհրդարանականի մանրակերտն են լինելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!