Ереван, 13.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուֆենկյան հիմնադրամը նշում է Արցախում գործունեության 15 ամյակը

Общество

Թուֆենկյան հիմնադրամը հանդիսավոր կերպով նշեց Արցախում գործունեության իր 15 ամյակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս առիթով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվեց հատուկ միջոցառում՝ ֆոտո ցուցահանդես և կլոր-սեղան քննարկում։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՀ պետական պաշտոնյաներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր Սփյուռքից, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներն և շահառուներ։

1998թ․-ին գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված կազմակերպությունը ստեղծվել էր արձագանքելու համար հայ հանրության առջև ծառացած առավել հրատապ և կարևոր սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։ 2003թ․-ին հիմնադրամն ընդլայնեց իր առաքելությունն ու գործունեության շրջանակը՝ ներառելով Արցախը, որտեղ այն աշխատում է ազատագրված տարածքների վերակառուցմամբ, վերաբնակեցմամբ և զարգացմամբ։

Աշխատելով Արցախի ամենախոցելի և հեռավոր համայնքներում, Թուֆենկյան հիմնադրամը կառուցում է տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և կլինիկաներ, ստեղծում կամ վերականգնում է ջրամատակարարման և ոռոգման համակարգեր, բնակարաններով է ապահովում վիրավոր զինվորներին, վերաբնակիչներին, փախստականներին և տեղի բնակիչներին, վերանորոգում է Արցախի պատմական և մշակութային կառույցները, նպաստում է Արցախի մասին միջազգային լրատվամիջոցներում արդար և բալանսավորված լուսաբանմանը և այլն։

Հիմնադրամի 15-ամյակին նվիրված միջոցառումը բացվեց ֆոտո-ցուցահանդեսով, որը հյուրերին հնարավորություն տվեց յուրօրինակ ճանապարհորդություն կատարել հիմնադրամի գործունեության 15 տարիների միջով։

Այնուհետև, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքը Արցախում՝ կենտրոնանալով հիմնական ձեռքբերումների և կատարված փոփոխությունների վրա։

Ամփոփելով վերջին 15 տարիների աշխատանքի արդյունքները, ներկայացվեցին հետևյալ փաստերն ու թվերը՝

Կատարվել են ավելի քան 150 շինարարական աշխատանքներ

Քաշաթաղի վերաբնակիչների, այդ թվում սիրիահայերի համար կառուցվել կամ վերանորոգվել են 108 տներ

5 դպրոցներ են կառուցվել կամ վերանորոգվել Արցախի սահմանային գյուղերում, կրթության հնարավորություն ընձեռելով ավելի քան 200 երեխաներին

9 տներ են գնվել, կառուցվել կամ վերանորոգվել Արցախի վիրավոր զինվորների համար (ևս 3 զինվորներ նոր տուն կստանան մինչև այս տարվա վերջ)

4 բժշկական կլինիկաներ են կառուցվել կամ վերանորոգվել, բժշկական խնամք ապահովելով ընդհանուր թվով 50 գյուղերի համար

Ջրամատակարարման և ոռոգման համակարգեր են ստեղծվել 7 գյուղերում, մաքուր խմելու և ոռոգման ջուր ապահովելով ավելի քան 850 գյուղացիների համար

51 հեկտար հողատարածքներ են մշակվել ազատագրված տարածքներում

50 մշտական աշխատատեղեր են ստեղծվել

115 անձինք վերաբնակեցվել են հիմնադրամի կողմից կառուցված Առաջամուղ գյուղում

Շնորհավորելով Թուֆենկյան հիմնադրամին այս կարևոր տարելիցի կապակցությամբ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանն ասաց․ «Թուֆենկյան հիմնադրամի աշխատանքը Արցախում պարզապես անգնահատելի է, և շատ կարևոր է, որ այս աշխատանքը շարունակվի, ինչպես Թուֆենկյան հիմնադրամի, այնպես էլ այլ կազմակերպությունների և Արցախի կառավարության կողմից»։

Ֆոտո-ցուցահանդեսին հաջորդեց կլոր-սեղան քննարկում Արցախի հետագա զարգացման և վերաբնակեցման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցեցին Թուֆենկյան հիմնադրամի, այլ բարեգործական կազմակերպությունների, ԱՀ նախարարությունների, Ազգային ժողովի և այլ պետական մարմինների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հիմնադրամի գործընկերներն ու շահառուները։

Հանդիպման սկզբում մասնակիցները քննարկեցին նախորդ 15 տարիների ընթացքում Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը և գնահատեցին իրականացված գործողությունների արդյունքները։ Այնուհետև ակտիվ քննարկում ծավալվեց ապագա ծրագրերի վերաբերյալ, որի ընթացքում հատկապես շեշտադրվեցին տնտեսական զարգացման, աշխատանքի հնարավորությունների ստեղծման, կենսամակարդակի բարելավման, վերաբնակեցման համար բարենպաստ պայմանների ապահովման, կրթական և առողջապահական հիմնախնդիրների վերջնական կարգավորման, ինչպես նաև Արցախի հետագա հզորացման ճանապարհային քարտեզի ստեղծման վերաբերյալ հարցերը։

Շեշտելով զարգացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը, ԱՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ասաց «Անկախ քաղաքական իրավիճակից, մենք պետք է շարունակենք վերաբնակեցնել և հզորացնել Արցախը»։

Որպես վերաբնակեցման հիմնական նախապայման նշվեց վերաբնակիչների և ներկայիս բնակիչների համար աշխատանքի ապահովումը։ «Առանց աշխատելու և ապրուստի միջոցներ վաստակելու հնարավորության, Արցախի վերաբնակեցումն ու զարգացումն անհնար է։ Անհրաժեշտ է վերաբնակիչների համար զբաղվածության ապահովման հստակ ծրագիր ունենալ», ասաց Թուֆենկյան հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Էդիկ Գրիգորյանը։

Ազատագրված տարածքների, մասնավորապես Քաշաթաղի զարգացման համընդհանուր ծրագրի կամ ռազմավարության պակասը մեկ այլ խնդիր էր, որը մատնանշվեց մասնակիցների կողմից։

Քննարկման արդյունքում վերհանվեցին հետևյալ հիմնական եզրակացությունները՝

Արցախի հարցը պետք է լուծի Արցախը։

Արցախի վերաբնակեցումը, վերակառուցումն ու զարգացումը պետք է շարունակվի անկախ քաղաքական իրավիճակից։

Աշխատանքի հնարավորությունների ապահովումը կենսական նշանակություն ունի ազատագրված տարածքների վերաբնակեցման համար։ Ապագա աշխատանքները պետք է կենտրոնացվեն այս ուղղությամբ։

Անհրաժեշտ է մշակել Քաշաթաղի զարգացման համընդհանուր ծրագիր/ռազմավարություն, որը կներառի ազատագրված գյուղերի վերաբնակեցմանն ուղղված հստակ գործողություններ։

Մարդկային ռեսուրսների/հմուտ աշխատուժի պակասը խոչընդոտում է Արցախի զարգացմանը։ Անհրաժեշտ է թիրախավորված գործողություններ կատարել վերապատրաստման և հմտությունների համալրման ուղղությամբ։

Անհրաժեշտություն կա բարձրացնել Արցախի մասին իրազեկումը հայկական սփյուռքի և միջազգային հանրության շրջանում։

Թուֆենկյան հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել գործի դնել քննարկման արդյունքներն ու եզրակացությունները՝ Արցախի հետագա զարգացմանը, վերաբնակեցմանն ու վերակառուցմանն ուղղված իր ծրագրերում, շարունակելով համագործակցել այլ կազմակերպությունների, պետական մարմինների և շահագրգիռ այլ կողմերի հետ։

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк