Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում մեկնարկեց Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը

ՄԱԿ-ի 2018թ. Ընդհանուր վեհաժողովի շրջանակում RefugePoint («Ապաստանատեղի») կազմակերպությունը, Փախստականների հարցերով կանանց կոմիտեն (Women’s Refugee Commission) եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը համատեղ անցկացրին «Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այն նպատակ ուներ գործարկելու Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը (Refugee Self-Reliance Initiative), որը տարբեր կազմակերպությունների, պետական գործակալությունների, հիմնադրամների, գիտահետազոտական ինստիտուտների եւ այլ գործընկերների կոլիացիայի համատեղ ձեռնարկումն է եւ կենտրոնանում է ինքնաբավ դառնալու գործում փախստականների հնարավորություններն առաջ մղելու վրա։

Փախստականների ինքնապահովման նախաձեռնության հայտարարության մեջ ասված է, որ նպատակ է դրվել հինգ տարում հասանելի դառնալ հինգ միլիոն փախստականի՝ ինքնապահովման խնդրի վրա առանձնակի կենտրոնացմամբ։ Կազմակերպությունն ստեղծելու եւ փորձարկելու է չափման նոր գործիք՝ Ինքնապահովման ցուցիչը (Self Reliance Index), որով չափվելու է ինքնապահովման ուղղությամբ փախստականների առաջընթացը՝ հընթացս բարձրացնելով դրա մասին իրազեկվածությունն աշխարհում։

Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն նշեց. «Մենք խորապես հավատացած ենք, որ փախստականները եւ հատկապես նրանք, ովքեր անցել են տառապանքների եւ բռնությունների միջով, հսկայական ներուժ ունեն աշխարհը վերափոխելու հարցում։ Ես սա լավ գիտեմ, քանի որ հայազգի մեր նախնիները հենց դա են արել։ Մեզ անչափ հաճելի է լինել Ինքնապահովման նախաձեռնության մի մասնիկը, քանի որ դա մարդասիրական հզոր նախաձեռնություն է, որը ցույց է տալու աշխարհին, որ փախստականներն ամենաանգնահատելի ռեսուրսն են, երբ հարցը հանգում է նրանց առջեւ ծառացող խնդիրների լուծմանը գլոբալ մասշտաբով»։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն՝ փախստականների 80%-ը տեղաբաշխվում է զարգացող երկրներում, իսկ նրանց տարաբնակեցման միջին ժամանակահատվածը կազմում է 20 տարի։ Սույն միջոցառման ընթացքում շեշտվեցին այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել մասնավոր սեկտորի, դոնոր եւ ընդունող կառավարությունների, փախստականների փոխօգնության խմբերի եւ աջակից համայնքի կողմից՝ օգնելու փախստականներին տնտեսական եւ սոցիալական մասնակցություն ցուցաբերել ընդունող երկրներում՝ հանուն նրանց բարօրության։

Նյու Նորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանն ասաց. «Մեզ համար պատիվ է օժանդակել Փախստականների ինքնապահովման նախաձեռնությանը, քանի որ այն համահունչ է այն խնդիրներին ու նպատակներին, որոնք ունի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ համընդհանուր մարդկայնության նկատմամբ մեր նվիրման առհավատչյան, եւ աջակցություն մատուցելով՝ հույս պարգեւել նրանց, ովքեր ունեն տարրական մարդասիրական օգնության ամենահրատապ կարիքը։ Կարեւոր է բարձրացնել փախստականների կարիքներին առնչվող բովանդակալից եւ նորարարական համաշխարհային լուծումների շուրջ աշխարհի իրազեկությունը, որպեսզի բոլորս կարողանանք գտնել նրանց օգնելու պատշաճ ուղիներ»։

RefugePoint կազմակերպության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանովը հավելեց. «Ճգնաժամային արդի ժամանակաշրջանում, երբ վերջին 20 տարվա ընթացքում տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է 25 միլիոնը, աշխարհին անհրաժեշտ են փախստականների համար նորովի լուծումներ։ Նորարարական ծրագրերով եւ հաջողության չափման գործիքներով զինված Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը նպատակ ունի հինգ տարվա ընթացքում հասանելի դառնալու հինգ միլիոն փախստականների՝ նրանց բոլորին ուղղելով ինքնապահովման ուղով եւ կյանքի կոչելով Փախստականների համաշխարհային համաձայնագրի նպատակները»։

Փախստականների հարցերով կանանց կոմիտեի գործադիր տնօրեն Սառա Կոշտան նշեց. «Փախստականների եւ տեղահանված բնակչության ինքնապահովման առաջխաղացումն այժմ առավել քան երբեւէ կարեւոր է։ Սա այն է, ինչ փախստականներն իրենք են ցանկանում։ Սա նաեւ այն փոփոխության մի մասն է, որն անհրաժեշտ է հումանիտար համակարգին»։

«Ավելի լավ կյանք այսօր» մեկնարկային միջոցառման նպատակն է հիմք ընդունելով շարունակել այն դրույթները, որոնք ներառված են Փախստականների համաշխարհային համաձայնագրում(GCR), որը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի անդամ երկրներին՝ ստորագրության։ Համաձայնագրի վերջնական տարբերակն իր նպատակների շարքում ներառում է փախստականների «ինքնապահովման բարելավումը»՝ որպես դրույթ։

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!