Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս

Политика

Նախորդ ընտրություններին քաղաքական ուժերի կողմից օգտագործված մեթոդներն ու տեխնոլոգիաներն արդեն հին են ու հայտնի բոլորին: Նոր դրսևորումների, նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն կա, իսկ թե քաղաքական ուժերն այդ առումով ի՞նչ պետք է հաշվի առնեն դեկտեմբերին սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին, սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, խնդիրն այլ դաշտում է: 

«Նախ՝ այս պահին Հայաստանում բավականին տարօրինակ իրավիճակ ունենք, երբ մարդիկ պատրաստ չեն նույնիսկ լսել այլ կուսակցությունների. սա մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ տրամաբանական, որովհետև 18–20 տարի նույն մարդիկ էին, և ոչինչ չէր արվում: Եթե լինեն նոր ուժեր, ինչը քիչ հավանական է, որովհետև 20 օրվա ընթացքում նոր ուժ չի ստեղծվի, կարելի է մտածել այն մասին, թե ինչ կարող են այդ մարդիկ առաջարկել էլեկտորատին: Քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ՝ ՀՀԿ–ն մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ, ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ո՞վ է հանդես գալու աջ, այսինքն՝ կոնսերվատիվ դաշտում, որն այս պահին Հայաստանի համար մի քիչ ավելի կարևոր է: Դժվարությամբ եմ պատկերացնում նաև, թե ո՞վ է դուրս գալու սոցիալիստական կողմից: Այսինքն՝ ո՞վ է ասելու՝ եկեք այս ամբողջ հարցերը թողնենք ու մտածենք, թե, օրինակ, հարստությունն ինչպե՞ս հավասար բաշխենք, կամ կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնենք»,–Orer.am–ի հետ զրույցում ասաց սոցիոլոգը: 

Նա ընդգծեց, որ ընդհանրապես վերապահումով է մոտենում սպասվելիք ընտրություններին: «Ստացվում է, որ այն անցկացնում ենք, որ ընդամենը պրծնենք հին համակարգից և թողնենք, որ նոր իշխանության եկած մարդիկ ինչ–որ ծրագրեր իրականացնեն: Այս ընտրություններն ավելի շուտ ամրապնդելու են գալիս այն իրավիճակը, որը ստեղծվել է մայիսից հետո, քան նոր բան ունեն ասելու: Իսկ տեխնոլոգիաները, գրեթե վստահ եմ, որ որևէ ազդեցություն չեն ունենա»,–ասաց նա՝ հավելելով, թե որքան էլ կուսակցությունները փորձեն նոր տեխնոլոգիաներով առաջնորդվել, դրանք կօգտագործե՞ն, թե՞ ոչ, ոչինչ չի փոխվի, որովհետև մարդկանց գործոնն էլ կա: «Ժողովուրդը դեռևս բովանդակային մասին է ուշադրություն դարձնելու, ոչ թե ձևին, իսկ տեխնոլոգիան, ամեն դեպքում, ձև է. ինչպե՞ս տալ ու ներկայացնել այս կամ այն գաղափարը, որտեղ ինչպես ներկայացնել: Տեխնոլոգիաները, այսպես ասած, երկկողմանի են: Դրանք միայն քաղաքական կուսակցության կամ ուժի կիրառելիքը չեն: Պատկերացրեք՝ ինչ–որ մի լեզվով եք խոսում ինչ–որ զանգվածի հետ, որը ձեզ չի հասկանում: Կապ չունի, թե դուք ինչ եք ասում, իրենք, միևնույն է, ձեզ չեն հասկանա: Մենք Երևանում քիչ թե շատ ձերբազատվել ենք այդ վիճակից, բայց, ինչպես տեսնում ենք, մարզերում այդպես չէ, մարզերում հին շորշոփը կա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սպասվելիք ընտրությունների հիմքում հին համակարգից պրծնելու հանգամանքն է:

«Այստեղ խոսքն այն մասին չէ, թե գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշում, ամբողջովին ընդունելի են ժողովրդի համար: 80 տոկոս ձայն տվողների 90 տոկոսը հասկացե՞լ է, թե ինչու է ձայն տալիս, բացի «եկե՛ք ՀՀԿ–ից պրծնենք» հանգամանքից: Ինձ մոտ այդ առումով խիստ կասկած կա: Հենց այստեղ է վտանգը, քանի որ չեն հասկանում՝ ինչի համար են ընտրում: Վեց ամիս է անցել, բայց մարդիկ չեն հասկացել, թե ինչ ենք մենք արել մայիսին: Ո՛չ գործընթացն են հասկանում, ո՛չ արդյունքը և ո՛չ էլ նպատակը: Իրենք հիմա կենտրոնացել են հետևյալի վրա. գյուղապետին հանենք, ո՞նց հանենք, Նիկոլին ասենք՝ թող հանի: «Թաղապետին, գյուղապետին հանենք ու, ասենք, մեր բարեկամին դնենք»... Ցավը դա է: Այդ պատճառով մեզ մոտ այդ գործընթացը այդպես արագ չի ավարտվելու: 4 տարի է պետք, որ փոխվի»,–ասաց նա: 

Վերադառնալով կուսակցություններին ու դրսևորումներին՝ սոցիոլոգն ընդգծեց.

«Եթե մենք խոսում ենք, օրինակ, այն մասին, թե ՀՅԴ–ն ի՞նչ պետք  է կիրառի, որ կրկին ընդունելի դառնա, ինքն իրենցով ինչ– որ ձայներ հավաքի, այս պարագայում դա բավականին ծանր է: Նույնը վերաբերում է ՀՀԿ–ին կամ իր հիման վրա ստեղծված այլ կուսակցություններին: Իսկ ի՞նչ պետք է անի ՕԵԿ–ը, որ իրեն վստահեն: Ոչինչ հնարավոր չէ անել, կարելի է շատ գումար ծախսել, բայց, միևնույն է, հնարավոր չէ պատկերացնել, որ ՕԵԿ–ն ինչ–որ անցողիկ տոկոս կհավաքի: Սրա մասին է խոսքը, կապ չունի, թե դուք ինչ տեխնոլոգիա կկիրառեք՝ խոսողն անընդունելի է հասարակության համար»:

Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ մենք դեռ չենք ունենա ընտրություններ, որոնք ամբողջովին մրցակցային կարող են կոչվել: Այս պարագայում չի կիսում նաև այն կարծիքները, թե այս դեպքում ռեալ ծրագրերի անհրաժեշտություն կա: 

Նրա խոսքով, վերջին 15 տարիներին ծրագիրն ընդամենը թղթի կտոր է եղել, որի մասին մոռացել են տեղում, որովհետև ծրագրում գրածը չէր իրականացվում. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ ՀՀԿ–ի ծրագրի մեջ երբեք չի եղել, որ Սաշիկ Սարգսյանը այսինչ բանկում առկա հաշվին պետք է 30 մլն դոլար ունենա: Այնտեղ գրված չի եղել, որ «կոռուպցիա պետք է լինի, որ մեր մտերիմները Մոնումենտի այգին կոչնչացնեն, տներ կսարքեն»: Ծրագրում հակառակն է եղել: Այսինքն՝ այս պահին անցած ծրագրերը գոյություն չունեն, իրականացումն անհնար է, իսկ քսան օրվա մեջ հնարավոր չէ, որ նոր ուժը ծրագիր մշակի: Այստեղ ընդհանրապես ծրագրային պայքար չի լինելու»:

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА