Սամվել Ալեքսանյանը դեմ է քվեարկել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը
ПолитикаԽորհրդարանի այսօրվա նիստում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած միակ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ով իր ելույթի սկզբում հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Փաշինյանը նաեւ նշեց, որ խորհրդարանը չպետք է քվեարկի իր թեկնածության օգտին:
Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը ոչ մի պատգամավոր կողմ չքվեարկեց, 11 պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել, իսկ մեկ պատգամավոր՝ դեմ:
Դեմ քվեարկած պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է: