ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Հայաստան
ПолитикаԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին»,- գրել է նա…
Բոլթոնը Հայաստանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: