Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մտահոգություն Արցախում. «Դեմ ենք, որ մեր հողերը վաճառվեն օտարերկրացիներին»

Արցախում օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որտեղ առկա ձևակերպումն առաջացրել է «Արդարություն» կուսակցության անհանգստությունը: Խոսքը «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին է: «Այդ նախագիծը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին սեփականաշնորհման իրավունքով տրամադրել հողատարածքներ՝ այգիներ հիմնադրելու նպատակով: Առհասարակ, Արցախի իշխանությունների մոտ հետաքրքիր պրակտիկա է առաջացել, որը տարիների պատմություն ունի. եթե ցանկանում են ինչ–որ ծրագիր իրականացնել, սակայն օրենքը դա թույլ չի տալիս, անպայմանորեն մտածում են օրենքի մեջ նոր փոփոխություններ մտցնելու մասին: Այսինքն՝ տվյալ ձեռնարկը դարձնում են օրինական: Նույն նպատակն է հետապնդում վերոնշյալ նախագիծը, որը ներկայացվել էր Ազգային ժողովին: Նախագիծը, սակայն, դեռևս չի ընդունվել, որովհետև վերադարձվել է գլխամասային հանձնաժողով: Մենք սպասում ենք հետագա քննարկմանը»,– «Օրեր»-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը:

Խոսելով նախագծից բխող մտահոգությունների մասին՝ նա նշեց. «Նախ՝ իրեն հարգող երկիրն իր հողերը չի վաճառի օտարերկրյա քաղաքացիներին: Մանավանդ, երբ չգիտենք՝ իրենք ինչ քաղաքացիներ են, արդյո՞ք միջնորդավորված չեն լինի: Ի վերջո, այդ հողի սեփականատերերը կարող են նաև սնանկանալ և ստիպված լինել իրենց հողաբաժինը վաճառել որևէ բանկի կամ վերավաճառել այլ քաղաքացիների, և այդպես, փաստորեն, մենք զրկվում ենք այդ տարածքների վրա վերահսկողության իրավունքից: Վտանգը այստեղ է, սակայն կա նաև այլ նրբություն. բազմաթիվ այգիներ, որոնք համայնքային սեփականություն են հանդիսանում, գտնվում են խոշոր հողատերերի, ինչ–որ չինովնիկների, բիզնեսմենների տրամադրության տակ: Եվ նրանք, փաստորեն, իրենց այգիները մշակում են վարձակալության հիմունքներով: Կա նաև այսպիսի մի վտանգ, որ այդ փոփոխություններով փորձում են օրինականացնել և սեփականաշնորհման օրինական իրավունք ձեռք բերել նաև այդ համայնքների մերձակա տարածքների այգիների մասով: Որպեսզի այդ այգիները սեփականաշնորհվեն, օրենքում կատարում են այս փոփոխությունները»:

Մեր զրուցակիցը նշեց, որ կա նաև մեկ այլ նրբություն. «Քանի որ վարձակալած տարածքները չեն կարող գրավադրվել բանկերում, դրանով իսկ լուծվում է նաև այդ խնդիրը: Այսինքն՝ օրենքի փոփոխությունները թույլ կտան նաև բանկում գրավադրման իրավունք ձեռք բերել»:

Անդրադառնալով բուն նախագծին և իրենց դիրքորոշմանը՝ Մարսել Պետրոսյանը շեշտեց. «Մենք կտրականապես դեմ ենք, որ մեր հողերը սեփականության իրավունքով վաճառվեն օտարերկրացի քաղաքացիներին: Նույն հաջողությամբ այդ հողերի սեփականատերերը կարող են միջնորդավորված ձևով դառնալ մեր հակառակորդներն ու թշնամիները: Մենք դիմել ենք Ազգային ժողովին, բայց պատասխան չենք ստացել: Փոխարենը լղոզված մի տեքստով մեզ պատասխանել է ԱՀ գյուղնախարարությունը: 

Մենք ստիպված ենք եղել երկրորդ անգամ դիմել: Բաց նամակով ենք դիմել, սակայն առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չկա թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության կողմից: Երևի սա էլ պատասխանի մի ձև է: Այն իմաստով, որ ամենահետաքրքիրը լռությունն է՝ լռության են մատնել»:

Նա ընդգծեց, որ իրենց համար հիմնավորումները համոզիչ չեն: «Ոչ միայն համոզիչ չեն, այլև կարելի է ասել, որ գրեթե հիմնավորում չկա. բացի նրանից, որ Արցախ են մուտք գործում ներդրումներ՝ այգիների հիմնադրման նպատակով: Մենք չենք կիսում այդ հիմնավորումը: Մենք կարծում ենք, որ կարելի է օտարեկրյա քաղաքացիներին տարածքներ տրամադրել այգիներ հիմնադրելու համար, բայց այն թող լինի ոչ թե սեփականության իրավունքով, այլ վարձակալության հիմունքներով: Մեր մտահոգությունը սա է»,– ասաց Պետրոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ վերոնշյալ փոփոխությունների անհրաժեշտությունը Արցախը չի զգում: 

Հ.Գ.–ԱՀ գյուղնախարարությունը, որպես նախագիծը ներկայացնող լիազոր մարմին, կուսակցությանը մասնավորապես պատասխանել է. «ԱՀ կառավարության նախաձեռնած օրենքների նախագծերի փաթեթի բովանդակության և նպատակների վերաբերյալ կա ակնհայտ թյուրըմբռնում: Փաթեթն ամենևին էլ չի նախատեսում օտարերկրացիներին «հայրենիք վաճառելու» համար իրավական հիմքերի ձևավորում: Այդպիսի միտք կարող է ծնվել միայն ներկայացված փաթեթի ոչ ճիշտ ու թերի ընկալումից: Այն չի ստեղծում ԱՀ անվտանգությանը սպառնացող որևէ հնարավորություն: ԱՀ կառավարությանն օրենքով վերապահվում է իրավունք՝ նպատակահարմար դիտարկվելու պարագայում սեփական ներդրումների հաշվին արտադրական նշանակության այգի հիմնադրած և համապատասխան ենթակառուցվածքներով համալրված՝ այգեգործական գործառնական նշանակության տարածքն օտարել (առանց ազատ վերավաճառելու և այլ նպատակներով օգտագործելու հնարավորության) ԱՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց: Ընդամենը: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ արդեն 2018 թ. սկզբից օտարերկրացիներն այգեգործական նպատակով կարող են հողատարածք ձեռք բերել ընդհանուր հիմունքներով: Մեր առաջարկած փաթեթն իր մեջ ներառում է իրավական կարգավորումների այնպիսի մեխանիզմներ, որոնք, սրանով պայմանավորված, բացառում են ԱՀ պաշտպանունակությանն ու տնտեսական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք: Հավելենք նաև, որ նախագծի նպատակն է օտարերկրյա կապիտալի և ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավումն այգեգործության ոլորտում, ինչի հաշվին հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել ոլորտում առկա ներուժը և կրկնապատկել, եռապատկել այգեգործության զարգացման տեմպերը»:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026