Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 1-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,-ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով հնչած կարծիքներին և մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած` կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբևեռ, միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհին։ «Սա վկայում է այն մասին, որ մենք թևակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,-ասել է Արմեն Սարգսյանը և անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության և մրցակցության գործընթացներում. փոքր պետությունները, ընդհանրապես զրկվա՞ծ են ձայնի իրավունքից, թե՞ ամեն դեպքում կարող են ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում:Այս հարցին պատասխանելու համար ցանկանում եմ նշել, որ այսօր աշխարհն արագ փոփոխվում է»,-ասել է Հայաստանի նախագահը:

«Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, սրընթաց դառնալու են մարտահրավերներից մեկը, և մենք պետք է հասկանանք, թե ինչ պահվածք ենք ցուցաբերելու այս ոլորտում: Կարծում եմ, որ այստեղ հիմնականը լինելու է կանխատեսելիությունը»: 

Ըստ Հայաստանի նախագահի` նոր աշխարհում պետք է լսելի լինեն բոլորի ձայները. «21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։

Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ:

Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում:

Մեր կյանքում ամենակարևոր բանը ժամանակն է: Գնել կարելի է ամեն բան, սակայն, ցավոք, մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»:

Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․

«Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենք կարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ:

Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»: 


Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան,-ասել է նախագահ Սարգսյանը: -Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026