Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
ПолитикаԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ Կամո Արեյանն ազատվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից: