Ереван, 12.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԲՆ-ը ներկայացրել է, թե ինչ քայլեր է ձեռնակել Ամուլսարի ծրագրի լրացուցիչ գնահատման ուղղությամբ

Общество

Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ. 

Բնապահպանության նախարարության կողմից մի շարք քննարկումներ եւ բանակցություններ են իրականացվել տեղական եւ միջազգային մասնագիտական, խորհրդատվական եւ գիտական կազմակերպությունների լայն շրջանակների հետ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ։

Կապ է հաստատվել Շվեդական երկրաբանական ծառայության (Sw. Ge. AB) , «Բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի (NRGI)» ,որն «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)» խորհրդի  անդամ է, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, մասնագետների, Բրոնոզյանի եւ փորձագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ։

Վերոհիշյալ կազմակերպություններին ներկայացվել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլոտը, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված մտահոգությունները, տարբեր կառույցների կարծիքները։

NRGI-ի թիմի առաջարկով Բնապահպանության նախարարությունը կապ է հաստատել տարածաշրջանի գործող առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը մասնագիտացած էր բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում։ Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, հանդիպել բնապահպանության նախարարի եւ նախարարության բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների, «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի» ղեկավարի, Քննչական կոմիտեի, «Լիդիան Արմենիա» ընկերության, Հայաստանում գործող գիտական, հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։

Կազմակերպվել են մի քանի հանդիպումներ եւ մասնագիտական քննարկումներ Հարութ Բրոնոզյանի, դոկտոր Անն Մաեսթի եւ դոկտոր Անդրե Սոբոլովսկու հետ։

Զուգահեռ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվում են Ամուլսարի գոտու մակերեւութային ջրերի, գետերի հատակային նստվածքների եւ հողերի նմուշառման եւ իզոտոպային լաբորատոր փորձաքննություններ` ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների կողմից մշակված «Ամուլսարի գոտու էկոքիմիական հետազոտական մոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի» պահանջների համաձայն։ Նախատեսվում է փորձանմուշները փորձաքննության ուղարկել նաեւ արտերկրների լաբորատորիաներ։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ․ հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել էին ստուգումներ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի ղեկավարը, ստուգումների արդյունքների մասին բնապահպանության նախարարին ուղղված գրությամբ առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ բնապահպանության նախարարի կողմից 2016 թվականին տրված պետական փորձաքննական ԲՓ-35 եզրակացությունը, սակայն մինչ օրս բնապահպանության նախարարությունը տեսչական մարմնի կողմից չի ստացել որեւէ հիմնավորում՝ մասնավորապես ստուգման արդյունքում կազմված որեւէ ակտ, արձանագրությունները կամ գործընթացին առնչվող որեւէ փաստաթուղթ, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնական գրություններով դիմել էր իրենց։ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու՝ նախարարության ունեցած միակ առաջարկը տեսչական մարմնի ղեկավարի գրությունն է։

Ստեղծված իրավիճակում Բնապահպանության նախարարությունն է ձեռնարկել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ վերոհիշյալ տեղեկատվությունը ճշտելու համար։ Այդ նպատակով նախարարի հրամանով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ոլորտի անվանի գիտնականներ, նրանց թվում նաեւ ՀՀ կարմիր գրքում վերոհիշյալ բույսի եւ թիթեռի բաժինների հեղինակներ Մարինե Հովհաննիսյանը եւ Ալեքսանդր Դանչենկոն։ Հանձնաժողովը ներկայացրել է հաշվետվություն եւ արձանագրություններ, ըստ որոնց՝ հետազոտված տարածքում չի հայտնաբերվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված վերոհիշյալ բույսի որեւէ առանձնյակ եւ դիտարկված տեղամասը չի համարվում «Ապոլոն» տեսակի թիթեռի բնակմիջավայր։

Բնապահպանության նախարարության կողմից այս բոլոր աշխատանքների եւ հետազոտությունների արդյունքում մշակվել է մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթ, տեխնիկական առաջադրանքներ, աշխատանքի շրջանակ, մասնակիցներին ներկայացվող մասնագիտական չափորոշիչներ եւ կարգ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ։

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк