Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
ПолитикаՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է ՀՀ նախագհի հրամանագրում: