ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր
ПолитикаՆոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես
Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի տանկային ուսումնական կենտրոն, որտեղ` բարձրաստիճան հյուրերի պուրակում, որպես խաղաղության խորհրդանիշ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ձիթենի է տնկել: Պատվիրակությունն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայում սովորող հայ կուրանտների հետ:
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աթենքում անցկացվող ճգնաժամերի կառավարման և անվտանգության միջազգային ռազավարական «Աթինա 2018» համաժողովի աշխատանքներին։