Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արթուր Ղամբարյանի պարզաբանումը ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման ու թույլատրելիության վերաբերյալ

Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա (ՀՀ քր. դատ. օր-ի 172-րդ հոդվածի 3.2. մաս): Ցավոք, այս նորմը գործնականում նույնպես կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

«Ապահովագրական տեղեկությունների գաղտնիության ապահովման իրավունքի կրողն այն ֆիզիկական և իրավաբանական անձն է, ում վերաբերյալ ապահովագրական կազմակերպությունը տիրապետում է համապատասխան գաղտնի տվյալները։ Քրեադատավարական տեսանկյունից ապահովագրական գաղտնիքի պաշտպանության երաշխիքի (իրավունքի) կրողն ապահովագրական կազմակերպության հաճախորդ - ֆիզիկական անձն է, ով քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ։ Ուստի` տվյալ անձի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հնարավոր է ձեռք բերել և որպես ապացույց օգտագործել միայն դատական երաշխիքի կիրառմամբ։
Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված դատական երաշխիքը կոչված է պաշտպանելու ոչ թե ապահովագրական կազմակերպությանը կամ նրա ներկայացուցիչներին, այլ քրեական հետապնդման ենթակա ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ կազմակերպությունը տիրապետում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների (ապահովագրական կազմակերպության հաճախորդիn)։ 
Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու վերաբերյալ դատական երաշխիքի և մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին դատավարական նորմերը կիրառելի չեն (դատական որոշում պետք չէ), եթե այդ տվյալները պետք է օգտագործվեն բացառապես ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների արարքներին գնահատական տալու նպատակով, քանի որ այս դեպքում բացակայում է այն սուբյեկտը (իրավունքի կրողը), ում պաշտպանության համար նախատեսված է դատական երաշխիքը։ Այլ կերպ ասած` ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների վերաբերյալ քննվող քրեական գործերով այդ անձինք ապահովագրական տեղեկությունների գաղտնիության ապահովման իրավունքի սուբյեկտ չեն, ուստի պաշտպանված չեն նաև դատական երաշխիքով։ 
Եթե ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների արարքներին գնահատական տալու նպատակով, առանց դատական երաշխիքի, ձեռք են բերվել գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա ապահովագրական կազմակերպության հաճախորդը պաշտպանված է հետևյալ երաշխիքներով `
1. Այդ տեղեկությունները որևէ պարագայում չեն կարող օգտագործվել համապատասխան ֆիզիկական անձի (ապահովագրական կազմակերպության հաճախորդի) դեմ։
2. Այդ տեղեկությունները կարող են օգտագործել բացառապես տվյալ կոնկրետ գործի նպատակներից ելնելով։
3. Այդ տեղեկությունները քրեական գործով կարելի է ուսումնասիրել գաղտնիության սահմանափակ ռեժիմի պահպանման (հասարակության այլ անդամների համար ոչ մատչելիության) պայմաններում։ Օրինակ` դռնփակ դատական նիստ, նախաքննության գաղտնիք և այլն:
4. Այդ տեղեկություններն ապօրինի հրապարակելու համար ՀՀ քր. օր-ի 199-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն

Մեկ լրացում ևս։ Ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչը, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, որպես հանցագործության գործիք կամ միջոց օգտագործելով, կարող են քրեաիրավական չարաշահումներ թույլ տալ ոչ միայն պետության դեմ, օրինակ` հարկերից խուսափելը, այլև հենց հաճախորդի դեմ։ Ապահովագրական գաղտնիքի դատական երաշխիքը կոչված է պաշտպանելու հաճախորդ– ֆիզիկական անձին, և ոչ թե օգտագործվել կամ կիրառվել այնպես, որ հաճախորդը զրկվի իրավական պաշտպանությունից։ Մինչդեռ հակառակ մեկնաբանության դեպքերում հնարավոր է, որ այդ գաղտնիքի խիստ պաշտպանությունն օգտագործվի ի վնաս հաճախորդ – ֆիզիկական անձի։ Այսպես` ապահովագրական կազմակերպության պաշտոնատար անձը, ապահովագրական փաստաթղթերում կեղծիք կատարելով, նյութական վնաս է հասցնում իր հաճախորդին։ Հասկանալի է, որ նման դեպքում հաճախորդի իրավունքները պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ստանալ այդ փաստաթղթերը, ինչը, մեր ընդդիմախոսների կարծիքով հնարավոր է կլինի, եթե` 1. առկա է կասկածյալ կամ մեղադրյալ, և 2. առկա է դատարանի որոշումը։ Իսկ որպեսզի կազմակերպության ներկայացուցչին հնարավոր լինի օրինական եղանակով տալ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, կպահանջվի հանցագործության միջոց համարվում փաստաթղթերը, որոնք, սակայն, կազմում են ապահովագրական գաղտնիք։ Նման մեկնաբանության հետևանքով հաճախորդ–ֆիզիկական անձը հայտնվում է իրավական մեկնաբանման թակարդում. այն ինստիտուտը (ապահովագրական գաղտնիքը), որը կոչված էր նրան պաշտպանել, դառնում է իրավական պաշտպանությունից նրան զրկելու միջոց»:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026