Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն հայտնվեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ, վարչապետ»–ը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց. ՔՊ խոսնակը տեղեկացրեց, որ կարգախոսի հարցը դեռ քննարկվում է: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ այդ կարգախոսը եթե չէր էլ հաստատվել այդ պահի դրությամբ, առնվազն դիտարկվել էր:

Կարգախոսներին ընդհանրապես ընդունված է շատ լուրջ չվերաբերվել, սովորաբար դրանք դիտարկվում են որպես քարոզարշավային պրոցեսի սովորական դետալ: Մեծ հաշվով, իհարկե, կարգախոսը չէ, որ որոշում է այս կամ այն ուժի հնարավորությունները: Սակայն կարգախոսները բավական լավ ազդակներ են հասկանալու, թե ինչպիսին է լինելու քարոզարշավը, դրա հիմնական, խտացված ուղերձը: Իշխող քաղաքական ուժի դեպքում նախնական շրջանառվող կարգախոսը լավագույնս է արտահայտում քարոզարշավի այն տրամաբանությունը, որ վերջիններս պատրաստվում են իրացնել:

Ակնհայտ է, որ ինչպես իր քաղաքական, այդպես էլ քարոզարշավային գործունեությունն իշխանությունը ծավալելու է՝ առաջին պլանում ունենալով Նիկոլ Փաշինյանի անձը, նրա շուրջ գործող հեղափոխական տրամադրություններն ու այդ տրամադրությունների արտացոլումը ժողովրդական ֆոլկլ յորի տեսքով: Հատկապես այն դեպքում, երբ ինքնին իշխանության ցուցակն էլ կազմվել է Նիկոլ Փաշինյան և մնացածներ սկզբունքով:

Խնդիրն այլ տեղ է. ինչքանո՞վ է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը կամ նման մեսիջ կրող ցանկացած կարգախոս ուրվագծում վերջիններիս քաղաքական հնարավոր գործունեության պատկերն ապագայում: Արդյո՞ք այն հոգ տարել է քաղաքական պատասխանատվության բաշխման, դրա ինստիտուցիոնալիզացման մասին, թե՞ ինչպես և հեղափոխությունը, այդպես էլ հետհեղափոխական կառավարումն ամբողջովին ասոցացվելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա կողմնակիցներն ընկալվելու են պարզապես որպես թիմ, աշխատակազմ կամ կառավարական ապարատ: Սա առաջին հերթին պետք է մտահոգի հենց այն մարդկանց, որոնց անունները ցուցակում դրված են Նիկոլ Փաշինյանից հետո: Իհարկե, մի կողմից կա, այսպես ասած, քարոզչական ու մարտավարական խնդիր՝ հաղթել ընտրություններում հնարավոր ամենաուժեղ ռեսուրսներով, մյուս կողմից էլ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի ազդեցության ռեալ գործոնը: Ավելին՝ թիմակիցներին գուցե թվա, որ այդպես ավելի հեշտ է, երբ ողջ քաղաքական պատասխանատվությունը ոչ միայն փաստացի, այլ նաև ֆորմալ առումով ձևակերպվում է մեկ մարդու անունով, իսկ իրենք ցանկացած ֆորս մաժորի դեպքում հայտնվում են պատասխանատվության գծից այն կողմ: Սակայն այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել միայն մարտավարական, կարճաժամկետ առումով: Ռազմավարական առումով կան խնդիրներ, որոնք շրջանցում են բացառապես ընտրական պրոցեսի փուլը և ունեն ժամանակային ավելի լայն ընդգրկում: Կուսակցության, քաղաքական ուժի կայացման համար կենսական է պատասխանատվության ինստիտուտի դիվերսիֆիկացիան ու ինստիտուցիոնալիզացիան, հատկապես, եթե խոսում ենք իշխող կուսակցության մասին: Ու եթե բնական հանգամանքները այնպիսին են, որ փաստացի Նիկոլ Փաշինյանն է քաղաքական պատասխանատվության հիմնական բեռի կրողը, ապա առնվազն պետք է սկսել ֆորմալ ձևակերպումներից ու ուղերձներից՝ պատասխանատվությունը բաշխելով նաև այլոց վրա՝ հույս ունենալով, որ ֆորմալ ուղերձները ժամանակին ձեռք կբերեն նաև ոչ ֆորմալ բովանդակություն:

Առայժմ, սակայն, այս միտումը նկատելի չէ: Ավելին՝ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով ըստ ընտրատարածքների առաջադրված թեկնածուների ցուցակները ավելի են վատատեսական դարձնում պատկերը: Եթե դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականները գոնե թողնում են ֆորմալ առումով մրցակցային տպավորություն, ապա ռեյտինգային ցուցակներն՝ ընդհակառակը: Նկատելի է, որ կա, այսպես ասած, առաջին պլանի դեմքերի կուտակում կոնկրետ ընտրատարածքներում, իսկ զուգահեռ էլ, որոշ տարածքային ցուցակներ ընդհանրապես զուրկ են որևէ դեմքից: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ ավելի քան լուրջ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն, ոչ միայն համամասնական ցուցակում, այլև տարածքային շատ ցուցակներում ընդգրկվածները ևս գործելու են շրջանառվող «Նիկոլ, վարչապետ» կարգախոսի տրամաբանության շրջանակներում՝ Փաշինյանի առանց այդ էլ ազդեցիկ անձի գործոնը կրկնապատկելով կամ եռապատկելով:

Իշխող ուժի հանդեպ իդեալիստական մոտեցում ունենալն ու պահանջելը որպեսզի ամեն ինչ արվի հստակ հաշվարկներով, կնշանակի չտիրապետել իրավիճակին: Ի վերջո հեղափոխության հախուռն ռիթմը թելադրում է իրենը: Սակայն առնվազն կարելի է ակնկալել, որ գոնե ուղերձների մակարդակում իշխանությունը ցույց տա, որ պատրաստ է լուծել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ, ռազմավարական խնդիրներ:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026