Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանել է եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մատուցել են ավանդական աղ ու հացը: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը ներկայացրել է դեռևս 2008 թվականին հիմնադրված տաճարի կառուցման պատմությունը, քարոզչական-կրթական գործունեության իրականացման համար ստեղծված պայմանները:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա են եղել Նովոսիբիրսկի նահանգապետը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, թեմի հոգևոր սպասավորներ, քրիստոնեական և այլ կրոնական հարանվանությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մարզի տարբեր ծայրերից այս ուրախալի առիթով ժամանած բազում հայորդիներ:

Հոգեպարար արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առընթերակցությամբ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարել է եկեղեցու օծման արարողությունը` նորակառույց տաճարը կոչելով Սուրբ Աստվածածնի անունով:

Այնուհետև Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել Նովոսիբիրսկի հայ համայնքի կյանքում կարևոր այս տոնախմբության մասնակիցներին:

 

  «...Տոն է այսօր, քանզի բացվեցին Աստծո տան դռները, որտեղ մեր ժողովրդի զավակունք Արարչի հետ հաղորդակցությամբ Տիրոջն են ներկայացնելու իրենց աղոթքն ու խնդրանքները, իրենց գոհաբանությունը: Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքին բազում փորձություններ ու դժվարություններ կրեց, վերապրեց Հայոց Ցեղասպանությունը, հարություն առավ և հարատևեց իբրև ստեղծագործ ժողովուրդ, որովհետև փարվեց իր Եկեղեցուն, որը մշտապես խնամել, միավորել, ներշնչել և առաջնորդել է հայոց ազգին փրկության ճանապարհով:

Հավատքն է մեր զորության աղբյուրը, հավատքով ենք մենք միաբան,  հավատքով ենք մենք հաղթական: Արդարև, անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որը կերտել է հարուստ հոգևոր արժեհամակարգ, մի ժողովրդի,  որը չի  վարանել երբեք իրեն զոհաբերել հանուն Աստծո և հայրենիքի: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքով լուսավորված իր լինելիության ողջ ընթացքում ձգտել է իր կյանքը խարսխել Ավետարանի պատվիրանների վրա` իր շուրջբոլորը լցնելով հոգևոր արժեքներով, որոնք այսօր, անտարակույս, համամարդկային մշակույթի հարուստ ժառանգության մաս են կազմում:

Ճշմարիտ է ասված՝ ով մոռանում է իր պատմությունը, զուրկ է ապագայից և անխուսափելիորեն դատապարտված է կորստյան: Այս գիտակցությամբ ռուսաստանաբնակ հավատավոր մեր զավակները կառուցեցին եկեղեցիներ, հաստատեցին դպրոցներ, նվիրվեցին հոգևոր կյանքի վերարթնությանը, որպեսզի ամուր պահեն առ Աստված հավատը և իրենց զավակներին հաղորդ դարձնեն ազգային, հոգևոր մեր դարավոր անանց արժեքներին», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը խոսել է Ռուսաստանում տարբեր ազգությունների և կրոնների, նրանց ավանդությունների ու սովորույթների հանդեպ տիրապետող հարգանքի մթնոլորտի մասին` անդրադառնալով այն իրողությանը, որ ռուսաստանաբնակ հայորդիները ևս իշխանությունների հոգածու ուշադրության շնորհիվ, նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու եղբայրական և ջերմ վերաբերմունքի պայմաններում հնարավորություն ունեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի խնամակալության ներքո լիարժեքորեն կազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր հորդորն է ուղղել հայորդիներին`շարունակելու ավետարանական սիրո պատգամով արարել  և զորացնել ազգային-եկեղեցական կյանքը, ապրել որպես արժանապատիվ ու օրինապահ քաղաքացիներ և իրենց օգտաշատ գործունեությամբ հավելել նաև փառքը մեր ժողովրդի:

Եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքն է բերել Նովոսիբիրսկի մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ դսրևորած մշտական ուշադիր վերաբերմունքի համար:

Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղել է միտրոպոլիտ Տիխոնին` նրա ներկայությունը նկատելով իբրև խոսուն վկայություն Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ կապերի:

Նորին Սրբությունը իր օրհնությունը և բարձր գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր դասին, ովքեր նախանձախնդրորեն ծառայում են ի խնդիր Ռուսաստանի Դաշնությունում մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու պայծառության:

Նովոսիբիրսկի մարզում բնակվող հայորդիներին Վեհափառ Հայրապետը մաղթել է  Բարձրյալի ամենառատ ողորմությամբ խաղաղություն և բարօրություն` աղոթելով, որ ոչ մի դժվարություն և փորձություն չշեղի նրանց՝ հավատն ու սերը, ազգային սրբությունները պահպանելու սրբազան ձգտումից, իրենց շուրջը գեղեցիկն ու բարին արարելուց:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորին Իր մշտական օրհնության ներքո առաջընթացի ու պայծառության մեջ պահել ու պահպանել Նովոսիբիրսկի մարզը և նրա բարեսեր բնակիչներին, ամուր ու անսասան բարեկամություն պարգևել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը նորաօծ տաճարին ընծայել է Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան: Հայրապետական օրհնության գրեր են հանձնվել նաև եկեղեցու կառուցմանը իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց:

Նորին Սրբությունը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայել է պանակե` առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարևոր այս իրադարձության առիթով:

Արարողությունն ամփոփվել է Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել եկեղեցու շրջափակում հավաքված ժողովրդին` բոլորին ընծայելով խաչեր` ի նշան Սուրբ Էջմիածնի օրհնության:

Նույն օրը ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նովոսիբիրսկի նահանգապետի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Վեհափառ Հայրապետի այցը Նովոսիբիրսկ եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմամբ, որտեղ վերստին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հորդորներն է բերել հայորդիներին:

 

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026