Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.

«Հարգարժա՛ն պարոն Թրուշարդ,

Տիկնայք և պարոնայք,

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետևյալը։

Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև մարտահրավեր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։

Հայաստանի և ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախևառաջ, ապրելով աշխարհա­քա­ղա­քական բարդ տարածաշրջանում` մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ նաև մեր տնտեսական աճն ու զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք:

 
 

Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ: Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել:

Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլև պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձևավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում  Հայաստանն ագրարային, հանքար­դյու­նա­բերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում: Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք և նոր մակարդակի հասցնենք նաև մեր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում և ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլև բարձրացնենք արտադրանքի որակն ու արդյունավետությունը:

Այն, ինչ արել և անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։ Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաև կյանքի ու աշխատաոճի երիտասարդացում։

Սիրելի՛ պարոն Թրուշարդ,

Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսևորվելու հնարավորություն եք ընձեռել: 

Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը և ինչ իդեալների հետևից պետք է գնա։ Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաև գնահատել Ձեր գործը և պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը և ներդրումը, առավել և՜ս գնահատում է մեծ մարդու մեծ ներդրումը։

Պարո՛ն Թրուշարդ,

Մեզ համար մշտապես պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր երկրում և վայելել Ձեր ներկայությունը։ Կրկին շնորհավորելով այս մրցանակին արժանանալու առիթով՝ մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ։ Գիտեմ, որ սա Ձեր առաջին այցելությունը չէ Հայաստան, և թույլ տվեք հույս հայտնել, որ նաև վերջինը չէ։

Շնորհակալություն»։

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և կարևորել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը: Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնել, որ դրանց թիվը գնալով կավելանա` հաշվի առնելով կառավարության` ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը: Իր խոսքում նա անդրադարձել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը` ընդգծելով դրա կարևորությունը և մասնավորապես, ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետևողական աշխատանքը:




Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026