Ереван, 28.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Сходство с вождем, ставшее судьбой: Георгий Саакян Армянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьере Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта


Իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել

Политика
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն անցան քարոզարշավի ճանապարհի կեսից ավելին: Թե ինչ պայքար կլինի մնացյալ չորս–հինգ օրերին, ցույց կտա ժամանակը, բայց այն, ինչ կա այսօրվա դրությամբ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նման կերպ է բնութագրում.
 
«Ականատես ենք ընտրարշավի, որը, կարծես թե, երկու հարթության մեջ է ընթանում: Առաջին հարթությունը սև–սպիտակն է, որի գլխավոր մասնակիցները երկու ուժ են՝ ներկայիս և նախկին իշխանությունները: Այդ երկու ուժերը կարծես ընտրարշավի մի հարթության մեջ են և միմյանց հետ մրցում են սև–սպիտակ գունային գամմայում: Երկրորդ հարթության մեջ մնացած ինը ուժերն են, որոնք իրենց չեն դիրքավորում սև–սպիտակի մեջ և փորձում են այլ գունային գամմաների մեջ մրցել: Առաջին հարթության դեպքում առաջին պլան է մղված հետևյալը. հին և նոր վարչախմբերի միջև բանավեճի պես ինչ–որ մի բան է ընթանում: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այդ հեղափոխություն կոչեցյալը շարունակվում է այնպիսի եռանդով, այնպիսի տոնայնությամբ ու մեղադրանքներով, ինչպիսին ապրիլ, մայիս ամիսներին էր: Մինչդեռ փաստ է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որևէ տեխնոլոգիա չօգտագործեր, ապա քաղաքական, իրավիճակային տրամաբանությունն ու գործընթացները բերելու էին իր գլխավորած ուժի հաղթանակին: Այս առումով կարծում եմ, որ ընտրապայքարը տեղավորելով սև ու սպիտակի մեջ և թիրախավորելով հենց նախկիններին՝ իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել»,–Orer.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:
 
Նա ընդգծեց՝ եթե սառը վերլուծություն ենք անում, ապա, ըստ էության, նույն մարտավարությունն ընտրել են նաև նախկինները. «Հանրապետականներն ուղղակիորեն իրենց դիրքավորել են սև դաշտում: Փորձում են արմատական ընդդիմության դեր խաղալ ու դրանով իսկ Ն. Փաշինյանից և իր իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին համոզել ձայն տալ իրենց: Այսինքն՝ իրենք բավականին թիրախավորված են աշխատում, իրենց աշխատանքը թիրախավորված է կոնկրետ պոտենցիալ ընտրազանգվածի վրա: Չեն փորձում այստեղիցայնտեղից մարդ պոկել, որովհետև հասկանում են, որ դա հեռանկար չունի»:
 
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանության վերոնշյալ մարտավարությունը ձեռնտու է նաև ՀՀԿ–ին: «Ըստ էության, ոչինչ չանելով, օֆիսներում նստած ու «ֆեյսբուքներից» դուրս չգալով և ընդամենը հոլովակներով հանդես գալով՝ ՀՀԿ–ն անընդհատ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ էության, ձրի PR է իրականացվում: Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա նրանք իրենց հարթության մեջ են, և յուրաքանչյուրը փորձում է վերցնել այն ընտրողների ձայները, որոնք չեն քվեարկելու ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին: Այդ ուժերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ֆիշկայով և մեսիջով փորձում է ֆիքսել իր առանձնահատկությունը»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է մինչ այս կարևորված խոսքի գործոնին և ծրագրային պայքարին, քաղտեխնոլոգը կրկին պնդեց նախկինում հայտնած այն տեսակետը, ըստ որի, երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի դերը նվազագույնի է հասցված, առաջնային է դառնում խոսքը:
 
«Փաստ է, որ առայժմ ծրագրային «մենամարտեր» առանձնապես չենք տեսնում: Իսկ խոսքը կարող է լինել և՛ հռետորաբանության, և՛ քննադատության, և՛ ծրագրերի տեսքով: Թեպետ վերոնշյալ սև–սպիտակի տրամաբանության պարագայում ավելի ակտուալ է դառնում քննադատությունը, անձնավորված պայքարը, բայց, այնուամենայնիվ, դա արվում է խոսքով: Այսինքն՝ իշխանությունը չի գնում ոչ ոքի ձայները, չի ստիպում, այլ ուղղակի փորձում է նման հռետորաբանությամբ քաղաքական դաշտում վերջնականապես թաղել քաղաքական դիակին: Բայց եթե նույնիսկ նման նպատակ ունի, ապա քաղաքական դիակին վերակենդանացնում է՝ նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով: Այս առումով հասարակության մոտ հարցեր են առաջանում, որովհետև հեղափոխության արդյունքում եկավ նոր ուժ, իսկ հինը ոչ թե երկրորդ, այլ վերջին պլան դուրս եկավ: Հիմա, ըստ էության, իշխանության ընտրած մարտավարության շնորհիվ քաղաքական դիակը դարձավ գործոն»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է իշխանության ծրագրաին պայքարին, ապա, ըստ քաղաքագետի, այն առայժմ իշխանության մարտավարության մեջ առաջնային չէ. «Միայն վերջին մեկ–երկու օրերին ենք տեսնում, որ կարծես թե սկսել են շեշտադրում անել նաև ծրագրերի վրա»:
 
Խոսքի կարևորության համատեքստում Վ. Հակոբյանը մի դրական հանգամանք առանձնացրեց:
 
«Կարծես սկսում է կայանալ բանավեճի կուլտուրան, թեպետ այդ առումով քաղաքական լուրջ կուլտուրա չկա, բայց երևույթը, որպես այդպիսին, դրական է: Վերջին 25–26 տարիների ընթացքում մարդիկ ուզում էին, որ բանավեճեր լինեն»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ կա՛մ ժամանակի ընթացքում, կա՛մ գուցե հենց այս նախընտրական կամպանիայի վերջնահատվածում բանավեճերը կլինեն ինչ–ինչ ծրագրերի շուրջ:
 
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս քարոզարշավում օգտագործվում են նաև բոլոր քաղաքական տեխնոլոգիաները: 
 
«Չէի ասի, որ ֆանտաստիկ ընտրարշավ է գնում, բայց կարող եմ ասել, որ բոլոր՝ թե՛ հին, թե՛ «ռեբրենդինգ» արված տեխնոլոգիաներն օգտագործվում են: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսներին, լոգոներին: Դրանց միջոցով իրենք մեսիջ են ուղարկում հենց այն ընտրողին, որն իրենց կարծիքով իրենց թիրախն է: Ի վերջո, կարգախոսի և լոգոյի միջոցով քաղաքական ուժերը սովորաբար դիրքավորվում և հիշվում են քաղաքական դաշտում: Բացի այդ, շատ ակտիվ են օգտագործվում ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Բոլորը բավականին մեծ ուշադրություն են դարձրել հատկապես սոցցանցերին, գուցե նաև այն պատճառով, որ «հայկական ֆեյսբուք»–ը բավականին մարդաշատ է, և այդ հատվածում բավականին մեծ թիրախային խմբերի հետ կարելի է աշխատել: Այն ոչ պակաս կարևոր գործոն է, որը ֆինանսական առումով շատ քիչ ծախս է պահանջում: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուրն ուզում է ինչ–որ ձևով դիրքավորվել, հիշվել, իդենտիֆիկացվել դաշտում, որ աննկատ չմնա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней