Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

Политика

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պետք է շարունակել զինված ուժերի արդիականացումը: «Մենք պետք է շարունակենք շատ մեծ շեշտ դնել զինված ուժերի արդիականացման վրա: Մենք մշակել և թողել ենք 7-ամյա զարգացման ծրագիր, որն ըստ ամիսների նկարագրում է անելիքները: Հուսով եմ, որ այժմ այդ անելիքներն ի կատար են ածվում»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ մեծ սխալ է եղել: «Ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու և գործընկերներին բացատրելու, թե որտեղ են այն կարմիր գծերը, որոնք չենք կարող անցնել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ կեղծ նվաճումներով են տարել: Նվաստացուցիչ երևույթ է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հովանու ներքո կառույցի երկրները Հայաստանի կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին: Մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»: Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ և առանց Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ խոսել հարցի կարգավորման  որևէ լուծման մասին: «Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է՝ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը»,- հայտարարեց նա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը համոզմունք հայտնեց, որ պետք է հստակեցնել, թե ինչ է Արցախը մեզ համար՝ հայկական երկրորդ պետություն, թե Հայաստանի անբաժանելի մաս: «Առանց այս հարցը հասկանալու, խնդրի կարգավորմանը չենք կարող մոտենալ: Վստահ եմ, որ ինքնորոշվելուց և սուվերեն որոշում կայացնելուց հետո միջազգային հանրությունը կհարգի այդ որոշումը»,- ասաց ՔՈ ներկայացուցիչը:

ՀՅԴ առաջին համարը՝ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իր քաղաքական ուժի համար Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային գերխնդիր է: «Սա մեր լինելիության խնդիրն է, սրբության սրբոց: Մենք խնդրի կարգավորումը պատկերացնում ենք այնպես, ինչպես պատկերացնում է Արցախի ժողովուրդը»,- ասաց նա՝ ներկայացնելով սահմանադրության համապատասխան հոդվածը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համար շատ կարևոր է հզոր տնտեսություն ունենալը: «Թույլ բանակ ու տնտեսություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ խնդրի հայանպաստ լուծում: Պետք է ամեն ինչ անենք, որ 18-19 տարեկան մեր զինվորները դուրս բերվեն առաջնագծից: Պետք է առաջնագիծն այնպես հսկվի, որ մարդկային ուժը շատ հեռու լինի թշնամու նշանառուներից, ամեն ինչ անենք, որ պրոֆեսիոնալ գումարտակներով համալրենք մեր բանակի սահմանային ուղղությունները»,- ասաց նա:

Բանակը պրոֆեսիոնալ զինծառայողներով համալրելու անհրաժեշտության մասին խոսեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Պետք է զարգացնենք ռազմաարդյունաբերությունը: 18 տարեկան երիտասարդները չպետք է կանգնեն սահմանին, պետք է լինեն պայմանագրային, փորձառու ծառայողներ: Պետք է տնտեսությունը զարգացնենք, հզոր ու ուժեղ պետություն ունենանք, որ կարողանանք կարգավորել մեր խնդիրները»:  

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համարը՝ Լուսինե Հարոյանը, կարևորեց սահմանային գծին նորագույն տեխնիկայի տեղադրումը: «Դա նվազագույնի կարող է հասցնել զոհերի թիվը: Բացի այդ, պետք է հզորացնենք Արցախը, վերաբնակեցնենք այն»,- ասաց Հարոյանը:

«Քրիստոնեա - ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարը՝ Լևոն Շիրինյանը, անհրաժեշտ համարեց ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու հետ միասին փոխել ձևաչափը: «Մենք մեր մտածողության մեջ փոփոխության կոնսերվատիզմ ունենք: Նոր մոտեցումներ, առաջարկներ շատ քիչ են լինում»,- ասաց նա՝ նշելով, թե Արցախի հարցը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 24-ի գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տալու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ որոշմանը:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն արցախյան խնդրի կարգավորման հարցում իր վստահությունը հայտնեց գործող իշխանություններին: «Այստեղ նոր հեծանիվ հորինելու հնարավորությունները շատ քիչ են, ես վստահում եմ այսօրվա գործող իշխանությանը, այն կարծիքին եմ, որ այս իշխանությունը բանակցային գործընթացը կտանի ճիշտ և ուղիղ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր  Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ  ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծել հայ ժողովուրդը հավաքական հանրաքվեի միջոցով: Նրա գնահատմամբ՝ այլ մեխանիզմներ գոյություն չունեն: «Մենք հանդես ենք գալիս մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման ու զարգացման, բանակցային գործընթացում ԼՂ ակտիվ ներգրավվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պաշտպանելու օգտին»,- ասաց Բաղդասարյանը՝ կարևորելով նաև հայ-ռուսական հարաբերությունների հետևողականորեն զարգացումը:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծել միայն Արցախը Հայաստանի մեջ որպես մարզ ներառելու միջոցով: «Չկա Արցախի ժողովուրդ, կա հայ ազգ, մեկ միասնական ազգ»,- հայտարարեց նա:

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank