Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱԺ–ն այլ դերակատարում պետք է ստանձնի. հարկավոր է կառավարությանը հակակշռել

Общество

ԱԺ ընտրությունների արդյունքներն արձանագրեցին, որ հին ուժերը մերժվում են, և այլևս որևիցե հնարավորություն չկա գոնե այս ժամանակահատվածում վերադառնալ և երկրում դերակատարություն ունենալ: Նշվածը «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանի կողմից արձանագրված փաստերից մեկն է:

«Այդ էջը պետք է փակվեր, և մի նոր էջ սկսվեր: Թեև ցանկանում էի, որ նոր ուժերն ընդդիմություն դառնային, ուզում, որ նոր ԱԺ–ն ավելի մրցակցային լինի, բայց քաղաքական զարգացումը ենթադրում է, որ ընտրությունն, ամեն դեպքում, պետք էր. միանշանակ պետք է մերժվեին և՛ ՀՀԿ–ն, և՛ ՀՅԴ–ն: Սա թույլ կտա, որ իրենք մի պահ հեռանան, մոտեցումներ մշակելու և վերակազմակերպվելու ժամանակ ունենան: Հիմա հեղափոխության ալիքի էներգիան դեռ շատ բարձր է, ուղղակի համապետական ընտրությունների մակարդակով հաստատագրվեց այն փաստը, որ նոր ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանում երկրում՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր դաշտում, և կրում են ամբողջ պատասխանատվությունը»,Orer_ ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ ԱԺ անցած ուժերին, ամեն դեպքում, պետք են լուրջ ընդդիմախոսներ, լուրջ աջակցություն նաև հասարակական դաշտից:

Վ. Թունյանն ընդգծեց, որ նախընտրական շրջանում կիրառված որոշ տեխնոլոգիաներ իր համար խնդրահարույց էին. «Փաշինյանը հին մեթոդը կիրառեց՝ թիրախ ընտրելով ՀՀԿ–ին: Խորամանկորեն շեշտը դրվեց ՀՀԿ–ի վրա, որ ժողովրդի մոտ ակնհայտ լինի հնի ու նորի, հեղափոխության և հակահեղափոխության պայքարը, ինչի արդյունքում «Իմ քայլն» անհամեմատ մեծ տոկոս կհավաքի: Թե՛ դաշինքի և թե՛ երկրի համար լավ է, որ «Իմ քայլը» շատ ձայներ հավաքեց, բայց մյուս կողմից՝ առողջ և ուժեղ ընդդիմության ձևավորման իմաստով շատ վատ է»:

Նրա խոսքով՝ կան մի քանի օբյեկտիվ հանգամանքներ, համաձայն որոնց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը չի կարող հանդես գալ որպես լուրջ ընդդիմություն. «Օդում սավառնող կասկածները, հովանավորների մասին մտայնություններն իրեն թույլ չեն տալու շատ համարձակ քննադատել պարոն Փաշինյանին, իր դիրքերը թույլ են: Բացի այդ, լինելով «Ելք» դաշինքի անդամ, հեղափոխության բուն գործընթացին փողոցում ակտիվ պայքար չիրականացրեց: Այս հանգամանքը ևս թույլ չի տա մտածածներն ասել՝ լեզուն կարճ կլինի: Նա փորձելու է հարմարվել, որովհետև հետագայում՝ վերջին պահին, կարող են երեսին ասել՝ դու, ամեն դեպքում, չմասնակցեցիր հեղափոխությանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա այն մեծ ռեսուրսի, լիդերի մեծ հեղինակության ու կատարած քայլերի շնորհիվ բավականին լուրջ տոկոս հավաքեց:

Բայց, այնուամենայնիվ, չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը մեծ գործարար է, տնտեսական բազմաթիվ կապերով ստիպված է լինելու առնչվել կառավարության հետ»:

Ըստ նրա՝ այս հանգամանքը միգուցե մի փոքր կաշկանդի քննադատելու առումով. «Բայց առաջ չընկնենք: ԲՀԿ–ում նաև քաղաքական թիմ կա, միգուցե քաղաքական թիմը նոր վարք որդեգրի»:

Այդուհանդերձ, նա կարևորեց երկու ուժերի հետևյալ դիրքավորումը. «Ես ցանկանում եմ, որ ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն կարողանան ԱԺ–ում ավելի ակտիվ, համարձակ հակակշռել «Իմ քայլը» դաշինքին. «Իմ քայլի» ցուցակում քաղաքականացված լիդեր հատվածի մեծամասնությունը գնալու է կառավարություն, և կայացած գործիչների իմաստով իրենք շատ աղքատ են: Մատների վրա կարելի է հաշվել մի քանի հոգու և վերջ: Այդ պատճառով ԱԺ–ում մրցակցային լուրջ դաշտ ձևավորելու համար կարևորում եմ և անհրաժեշտ համարում ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի ակտիվ, համարձակ, անկաշկանդ դիրքորոշումները, բանավեճ ստեղծելը: Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում ընդունի, ԱԺ–ում իր քաղաքական հեղինակության հաշվին պատգամավոր դարձած և քաղաքական դաշտում ոչ պրոֆեսիոնալ երիտասարդները հաստատելու են: Բայց ԱԺ–ն այլ կոչում ունի, հաշվի առնելով նաև այն, որ մեզ մոտ դեռ կառավարման խորհրդարանական համակարգն է: ԱԺ–ն այլ դերակատարում պետք է ստանձնի և պետք է կառավարությանը հակակշռել: Բայց այս ԱԺ–ն այդ իմաստով շատ մեծ ռիսկեր ունի և նշված տեսանկյունից շատ թույլ դիրքերում կլինի:

Մտավախություն կա, որ 70 տոկոսը միայնակ կարող է ցանկացած որոշում ընդունել»:

Վարդան Թունյանը վերոնշյալ իրավիճակի համատեքստում կարևորում է հատկապես արտախորհրդարանական ուժերին: Նա ընդգծեց՝ «Ազատ քաղաքացի» հ/կ–ի հետ համատեղ մի շարք ուժերի մեծ դաշինք ձևավորելու առաջարկ են արել: 

«Առաջարկեցինք դաշինք ձևավորել, որ այդպիսով փորձենք մեզ վրա կենտրոնացնել ուշադրությունը և, որպես ընդդիմություն, հետագայում հանդես գանք խորհրդարանում. որ ոչ թե ՀՀԿ–ն դառնա Ն. Փաշինյանի միակ օպոնենտը, այլ մեր կողմից առաջարկ ստացած ուժերը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ քչերն արձագանքեցին առաջարկին:

Հիմա նույն առաջարկը կանեն՝ արդեն արտախորհրդարանական հզոր կենտրոն ստեղծելու և ակտիվ գործունեություն ծավալելու համար: Կփորձեն ներգրավել այն քաղաքական ուժերին, որոնք ասելիք ունեն ու դրանով Հայաստանի քաղաքական կյանքում կարող են ներդրում ունենալ:

«Կարևորում եմ արտախորհրդարանական ուժերի՝ ԱԺ–ին առողջ, կոնստրուկտիվ առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Իրենց շնչառությունը միշտ պետք է զգա խորհրդարանը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարթակը կենդանի կպահի նաև կուսակցություններին, և իրենք էլ խիստ ռեալիզացված կլինեն քաղաքական դաշտում:

«Արտախորհրդարանական հարթակը հուշելու է, օգնելու է և իրենց միշտ սթափ է պահելու, որ չափի զգացողությունը չկորցնեն, և չմտածեն, թե հաղթելով ՀՀԿ–ին՝ բացառիկ են, անկրկնելի ու անսխալական: Ընդհանրապես ժողովուրդը քաղաքականության մեջ որևիցե մեկին մշտապես չի սիրում: Սիրում է ինչ–որ մեկին՝ համեմատած ինչ–որ մեկի հետ»,–ասաց նա՝ այս պարագայում ընդգծելով ՀՀԿ–ի հանգամանքը, որը և Ն. Փաշինյանին ձայն տալու գործոն դարձավ

«Իսկ եթե ՀՀԿ–ն չլինի, և երբ այլ ուժեր հայտ կներկայացնեն, կամ որոշ քնած ուժեր նորից կզարթնեն, այդ ժամանակ միայն կձևավորվի հայկական քաղաքական դաշտի իրական խճանկարը»,–եզրափակեց նա:

Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря Ованаванк