Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լոռու առանձին բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային կոռուպցիոն դրսեւորումներ. դատախազը դիմել է մարզպետին

Общество

Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային եւ շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսեւորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու  պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների եւ  բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաեւ պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական եւ ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ:

Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչեւ 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ եւ բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու  վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաեւ «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը  հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել եւ որեւէ հետազոտություն չի անցել։

Նույն բժշկական կենտրոնում արձանագրված կոռուպցիոն բնույթի մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք բերված առերեւույթ փաստական տվյալներով պարզվել է, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը պետպատվերի շրջանակներում անվճար  բուժօգնություն ստացող անձանց վերաբերյալ հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կազմել է հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներ, որոնք խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ ներկայացրել է վճարման: Արդյունքում պետության կողմից երաշխավորված եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջեից հիշյալ կազմակերպությանն անհիմն փոխանցվել է խոշոր չափերի գումար։ Բացի այդ պարզվել է, որ բժշկական կենտրոնի 2 աշխատակից հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներում ներառել են բուժվող հիվանդների բուժօգնություն ստանալու ժամկետների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որոնք ներկայացրել են տնօրենի հաստատմանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս կամովին հատուցել է պետությանը պատճառված վնասը։ 2018թ. նոյեմբերի 29-ին, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հաստատված համարելով բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու,  երկու աշխատակիցների կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հանգամանքները։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Ա. Ղուկասյանին՝ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում հետագայում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով պարզել դրանց պատճառները, նպաստող հանգամանքները եւ քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей