Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հանցագործության այս տեսակը կարծես թե դուրս է մնացել իշխանությունների տեսադաշտից

Общество

«Օrer» - ը արդեն որերորդ անգամ է անդրադառնում փողոցում վաճառվող սիգ ձկան վաճառքին: Բայց, ինչպես երևում է, հարցն այդպես էլ իշխանությունների ուշադրության առարկա չի դառնում: Հարցի մասին իրենց մեկնաբանություններն են տվել տարբեր մասնագետներ, սկսած Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, մինչև պետական կառույցի ներկայացուցիչներ, սակայն արգելված սեզոնին Սևանի սիգի ու ձկնկիթի փողոցային վաճառքի դեպքերը ոչ թե նվազում են, այլ՝ գնալով ավելանում:

Օրերս համացանցում տարածվեց տեղեկություն, թե փողոցում վաճառվող ձկնկիթն արհեստական է: Բնական է, որ նման հայտարարությունը մի քանի անգամ կարող է բազմապատկել այն վտանգների ռիսկերը, որոնք ավելի վաղ թվարկել են մասնագետները: Սակայն, ելնելով հարցի կարևորությունից, փորձեցինք մեկ անգամ ևս անդրադառնալ հարցին: Այս անգամ մասնագիտական պարզաբանում ստանալու համար «Orer» - ը զրուցեց Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ: Մասնագետի դիտարկմամբ, առաջին հերթին պետք է հասկանալ, որ եթե գործ ունենք կենդանական ծագման սննդամթերքի հետ, հատկապես ձուկ, ձկնամթերք, խավիար սննդատեսակների, ապա դրանք բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք են համարվում: Այսինքն, անվտանգության առումով փողոցում նման սննդատեսակների վաճառքն արդեն իսկ ռիսկային է: Մյուս կողմից, բնական է, որ փողոցում վաճառվող մսամթերքը չի կարող բավարարել հիգիենիկ պահանջները, և այս առումով ևս փողոցից ձուկ, ձկան խավիար գնելը խիստ ռիսկային է և մասնագետը բոլոր սպառողներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նմանատիպ մթերք գնելու գայթակղությունից:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ փողոցում վաճառվող ձկան խավիարը չունի հատուկ փաթեթավորում, մակնշում: Եվ եթե սպառողների մոտ առողջական որևէ խնդիր առաջանա, որևէ մեկը չի կարող պարզել, թե ո՞վ է եղել այն արտադրողը և ո՞վ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվի: Նման մթերքը Դ.Պիպոյանն անվանում է դիմազուրկ մթերք: Մասնագետի աչքից չի վրիպել, որ փողոցներում վաճառվող ձկան խավիարը տարբեր երանգավորումներ ունի:

«Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ այս օրերին փողոցներում վաճառվող «կարմիր» խավիարը տարբեր երանգավորում ունի՝ բաց դեղինից մինչև թույլ կարմրավուն: Եթե այս դեպքում գործ ունենք այնպիսի կազմակերպական արտադրության հետ, որը համարվում է դիլետանտիկ, այսինքն՝ ոչ գործարանային պայմաններում արտադրված, բնականաբար որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այն անվտանգ մթերք է, եթե չասենք, որ նման սնունդը կարող է լուրջ բացասական ազդեցություն թողնել մեր օրգանիզմի վրա: Ինչ վերաբերում է կեղծ խավիար վաճառելուն, ապա նման դեպքերում գիտնականը հարցին մոտենում է հայտնի մուլտֆիլմի կարգախոսով, որ երբ սպառնում են առնետները, ապա լավ կլինի, որ մկները լռեն»,– ասաց Դ. Պիպոյանը:

Այսինքն, երբ գործ ունենք ընդհանրապես վտանգավոր սննդամթերքի հետ, ապա այդ պարագայում կեղծված սննդամթերքի մասին խոսակցություններն ամենաանմեղն են թվում: Հարցին, թե փողոցում կարո՞ղ է ձկան կեղծ խավիար վաճառվել, մասնագետը նշեց, որ դա ևս հնարավոր է, բայց պետք է հաշվի առնել, որ վաճառվող սննդամթերքի գնով կողմնորոշվելը սխալ է: Ամենակարևոր խնդիրն այլ է, որը երբեք չպետք է մոռանալ.

«Բոլոր սպառողներին խորհուրդ եմ տալիս երբեք անհայտ ծագման սննդամթերք ձեռք չբերել, անկախ այն հանգամանքից, թե որ տեսակի մասին է խոսքը: Այս օրերին փողոցային առևտուր է իրականացվում վաճառքի համար ոչ բնորոշ վայրերում: Եվ այն ոչ թե հնգապատկվել է, այլ տասնապատկվել, որտեղ սիգ ձուկ և խավիար են վաճառում: Այս պարագայում առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե որտեղի՞ց է բերվում այդքան քանակությամբ սիգ ձուկ: Ինչ վերաբերում է վաճառվող խավիարին, ապա նրանց մեջ կա ինչպես սիգի, այնպես էլ ավելի խոշոր հատիկներով խավիար, որոնց արտաքին մակերևույթը կոշտ լորձանման ծածկույթ և մուգ գունավորում ունի: Առաջին հայացքից, կարծում եմ, գունային տարբերությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք սննդային հավելումների հետ»,–ասաց Դ. Պիպոյանը:

Ցավալին, սակայն, այն է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կենտրոնը չի կարող հասարակությանն այսքան հուզող ձկան ու ձկնկիթի որակն ուսումնասիրել, քանի որ տարեկան պլանով նախատեսված բոլոր ուսումնասիրություններն արդեն իրականացված են: Նոր ուսումնասիրություն իրականացնելու համար հավել յալ գումարներ այլևս չկան: Ինչ վերաբերում է սիգի ու ձկնկիթի օրեցօր ծաղկող բիզնեսին, ապա, գիտնականի դիտարկմամբ, նման իրավիճակում հայտնվելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում միջգերատեսչական կապեր և համագործակցություն կա՛մ չկա, կա՛մ վատ է աշխատում: Եվրոպական երկրների օրինակը բերելով՝ Պիպոյանը նշեց, որ նման խնդիրների մասին հիմնականում պետական մարմիններն են բարձրաձայնում, ոչ թե ԶԼՄ–ների, հասարակական կազմակերպությունների կամ մեկ այլ ոչ պետական կառույցների ներկայացուցիչները:

«Մենք հիմա խոսում ենք մի խնդրի մասին, որտեղ ներգրավված պետք է լինեին մի քանի գերատեսչություններ: Ու թեև փողոցային, ոչ կանոնակարգված առևտրի դեպքում առաջին հերթին քաղաքային իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեին, բայց զարմանալի է, որ այս խնդրի մասին չեն բարձրաձայնում նաև բնապահպանության նախարարության կամ բնապահպանական տեսչական ծառայության ներկայացուցիչները, քանի որ փաստացի գործ ունենք որսագողության հետ: Խնդրին առնչվում են նաև սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտները: Եվ երբ որևէ օղակ իր վրա դրված պատասխանատվությունը չի իրականացնում, այն շարունակում է մնալ չլուծված: Այսինքն, նման դեպքերում լուծումը պետք է համակարգային բնույթ կրի»,– ասաց Դ.Պիպոյանը:

Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, թե ո՞ր օղակում են թերանում, որ հնարավոր է դառնում արգելված սեզոնին սիգ ձկան կազմակերպված որս և իրացում իրականացնել: Պետք է հասկանալ, որ փողոցում բուսական ծագում ունեցող ապրանք վաճառելու վտանգավորության աստիճանը չի կարելի համեմատել կենդանական ծագման մթերք վաճառելու հետ: 

«Կարևոր է իմանալ նաև, որ, օրինակ, խառը կանաչին փողոցում է վաճառվում, թե սուպերմարկետում, դրա պարունակությունը դրանից չի փոխվում, քանի որ դրա վտանգավորության աստիճանը կախված չէ ջերմաստիճանից: Եվ եթե բուսական ծագման ապրանքը պեստիցիդ է պարունակում, ապա դրա ռիսկը վաճառքի ձևից կախված ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում, իսկ փողոցում վաճառվող դիմազուրկ կենդանական ծագման սննդամթերքի վտանգներն այնքան մեծ են, որ նկարագրել անգամ հնարավոր չէ: Այն մեկ բառով ընդամենը կարելի է որպես հանցագործություն բնութագրել: Եվ պետք է բոլոր կառույցները հետևողական լինեն, հակառակ դեպքում, բառիս բուն իմաստով, մենք գործ կունենանք ծանր տոքսիկացիա առաջացնող սննդամթերքի հետ, անկախ այն հանգամանքից, թե ինչ քանակությամբ է այդ սննդամթերքն օգտագործվել»,– ասաց Դ. Պիպոյանը

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей