Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նամակ Նիկոլ Փաշինյանին. Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նոր գործոններ են հայտնաբերվել

«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «CEE Bankwatch Network» եվրոպական միջազգային ցանցը եւ Բուլղարիայի «Վայրի բնության բալկանյան միություն» ՀԿ-ն նամակ են ուղարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի ծրագրում նոր գործոնների հայտնաբերման վերաբերյալ: 

Նամակում նշված է. «Ամուլսարի ոսկու ծրագրով պայմանավորված սոցիալ-բնապահպանական վիճակի վատթարացումը եւ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում Ամուլսարի ծրագրին տրված եզրակացությունների անորոշ կարգավիճակը հաշվի առնելով՝ կառավարության ուշադրությանն ենք ներկայացնում նոր փաստեր, որոնք արտացոլված են կից փաստաթղթերում:

Առաջին փաստաթուղթը «Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում նոր հանգամանքների մասին հաշվետվությունն» է, որը պատրաստել են Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության գիտնականները:

Երկրորդ փաստաթուղթը  ««Լիդիան Արմենիա» ընկերության  կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ սոցիալական հետեւանքների գնահատականը ազդակիր համայնքների բնակչության կողմից» սոցիոլոգիական հետազոտությունն է, որն իրականացրել է «Համայնքային փոխօգնություն»  ՀԿ-ի  ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանը:

Երկու ուսումնասիրությունները կատարվել են 2018թ. հոկտեմբերին «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացողն է «ICT Fair»-ի կոնսորցիումը՝ (Swedwatch (ծրագրի ղեկավար), CEE Bankwatch ցանց, Էդինբուրգի համալսարան, «CATAPA», «Le Monde Diplomatic», «Դեպի կայունություն ասոցիացիա», «People and Planet», «Electronic Watch», «SETEM Catalunya», «Südwind» եւ «ICLEI»): «ICT Fair»-ի կոնսորցիումի կազմակերպությունները գործում են միասին` բարեփոխելու տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրությունը եւ հանքանյութերի մատակարարման շղթաները «Make ICT Fair» ծրագրի շրջանակներում:

Ուսումնասիրությունների հիմնական նպատակն էր աջակցել ԵՄ եւ Հայաստանի միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի երրորդ գլխի (Շրջակա միջավայր) իրականացմանը: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 45-րդ հոդվածի համաձայն. «Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի մասով իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու գործարարությունը, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ՝ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»:

Բուլղարիայի Վայրի բնության բալկանյան միության հաշվետվության մեջ ներկայացված հիմնական եզրակացություններն են.

Էմերալդ ցանցը եւ Բեռնի կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008թ-ին, բավարար ուշադրության չեն արժանացել Ամուլսարի ԲՍԱԳ հաշվետության մեջ, եւ ԲՍԱԳ-ը տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ համապատասխան մարմիններին (Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) եւ ՀՀ բնապահպանության նախարարությանը) առ այն, որ այս ծրագիրն ուղղակիորեն ազդում է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված Էմերալդ ցանցի վրա,  եւ հնարավոր են բացասական ազդեցություններ

ԲՍԱԳ-ում բացակայում է Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցությունների գնահատումը Էմերալդի տարածքների էկոլոգիական առանձնահատկությունների վրա

Ամուլսարի ԲՍԱԳ-ում կիրառվում են մեթոդաբանություններ, որոնք չեն արտահայտում Բեռնի կոնվենցիայի դրույթները եւ անհամատեղելի են Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների (ԲՀՀՏ)` Էմերալդ ցանցի հետ

ԲՍԱԳ-ում նաեւ չեն գնահատվել պաշտպանության ներքո գտնվող մի շարք ցեղատեսակների եւ բնակավայրերի վրա հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաեւ Արփա գետի հնարավոր աղտոտման ազդեցությունը եւ հնարավոր սպառնալիքները ջրային էկոհամակարգերի նկատմամբ:

Երկրորդ հաշվետվության` սոցիոլոգիական ուսումնասիրության հիմնական եզրակացությունն է. «Հանքի գործունեության ողջ ցիկլի սոցիալական ազդեցությունների շուրջ հարցման մասնակիցների շրջանում  ձեւավորված ծայրահեղ դրական եւ ծայրահեղ բացասական գնահատականները կրում են բնակչության ոչ բավարար   տեղեկացվածության,  հանքի աշխատանքների շարունակման մեջ ուղիղ անձնական շահ տեսնող   փոքրաթիվ խմբի կողմից բացասական հետեւանքների իսպառ հերքման եւ  ողջ բնակչության շրջանում ստեղծված հուզական լարված  դաշտի   գերազդեցությունը: Այս ենթատեքստում կարեւոր է հիշատակել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2018   նոյեմբերի 16–ին Երեւանում ունեցած ելույթը: Նա նշել է, որ նախորդ տարիներին  դժվարություններ են եղել համայնքների համար տեղեկատվության հասանելիության, հանրային քննարկումներին բնակչության իմաստավորված մասնակցության եւ հանքերի տրամադրման շուրջ համաձայնության գալու    հարցերում: Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման հարցում մեծ անբավարարվածություն կա այն համայնքներում, որոնք ուղղակիորեն տուժում են հատկապես ջրի, կենցաղի կազմակերպման վրա դրանց ազդեցություններից, որոնք արդյունք են ազգային օրենսդրության շրջանցման:  Հանքի ճանապարհն արգելափակած ակտիվիստների բողոքը վկայում է, որ  կառավարությունը պետք է խորհրդակցի համայնքի անդամների հետ ինչպես հանքի սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունների, այնպես էլ  օգուտների շուրջ:  Որպես առաջին քայլ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն առաջարկեց   իրականացնել այնպիսի խորհրդատվություն, որը կապահովի հանքային նախագծերի` բիզնես եւ մարդու իրավունքներն առաջնորդող սկզբունքներին համապատասխանությունը  եւ    կհարգի մարդու իրավունքներն ու Կայուն զարգացման նպատակները»:

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»