Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պետությունն ուժեղացնում է աշխատանքի խորհրդատուների ինստիտուտը

Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի  գործազուրկի կարգավիճակ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ: 

-Պարոն Ուդումյան, ինչպիսի՞ն էր Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը, ինչո՞վ էր այն հատկանշական:

-Նախարարությանը միացա հունիսին։ Առաջին մեկ երկու ամիսը ծանոթության շրջան էր՝մանրամասն ուսումնասիրելու ծրագրերը և  հասկանալու աշխատանքի տրամաբանությունը, թեպետ, վաղուց  եմ ոլորտում, աշխատել եմ թե պետական, թե միջազգային և թե հասարակական կազմակերպություններում: Վերջին վեց ամիսն ինչո՞վ էր հատկանշական: Նախ մենք շարունակել ենք նախկինից եկած ընթացիկ ծրագրերը: Դրանք ունեին երկու մակարդակ՝ ազգային, միջազգային: Ազգային մակարդակում իրականացված աշխատանքներից առանձնացնեմ հետևյալը:  Հաշվի առնելով, որ այս տարի ավարտվում էր Զբաղվածության ռազմավարության ժամկետը, հետևաբար մենք ամփոփեցինք արդյունքները և նախանշեցինք գերակա ուղղությունները, որոնք պետք է տեղ գտնեն նոր՝ 2019-2023 թվականների ռազմավարությունում: Միջազգային մակարդակում իրականացված աշխատանքներից կուզենայի նշել հետևյալը: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ  մենք  իրականացնում ենք սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը, որի բաղադրիչ 2-ը վերաբերում է զբաղվածության ոլորտին։ Երբ ես նշանակվեցի, այն կասեցված էր: Այսինքն՝ նախկինից կային աշխատաշուկայի ակտիվ ծրագրերի մասով մշակված ուղեցույցեր, որոնք արդեն հնացած էին և չէին համապատասխանում աշխատաշուկայի մերօրյա պահանջներին: Բավական ջանք ու ռեսուրս պահանջվեց այդ ծրագրերն ամբոջությամբ  վերանայելու համար և այս առումով 2019 թվականին ակնկալում ենք դրանց արդյունավետ իրականացումը :

-Ի՞նչ աշխատանքներ եք  նախատեսում աշխատողների կարողությունների հզորացման ուղղությամբ:

-Կարևորում ենք աշխատանքի խորհրդատուների ինստիտուտի ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի խորհրդատուները կարիք ունեն մասնագիտանալու մեկ կամ մի քանի ոլորտներում: Աշխատանքի խորհդատուն չի կարող լինել որակյալ ու արդյունավետ, եթե նա ծածկում է տնտեսության բոլոր ոլորտները: Այսինքն՝ նեղ մասնագիտական խորհդատուների ինստիտուտ պետք է ձևավորել: Այս փուլում մտածում ենք ունենալ երկու ոլորտների հետ կապված աշխատանքի խորհրդատուների ինստիտուտ՝ սննդի վերամշակման և գյուղատնտեսության մասով, մյուսը տեքստիլ, թեթև արդյունաբերության ոլորտն է:

-Զբաղվածությանաշխատակիցների, խորհդատուների վերապատրաստումը մի հարց է, սակայն արդյո՞ք գործող ծրագրերն արդյունավետ են: Դրանց վերանայման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Նախ ասեմ, որ զբաղվածության պետական ծրագրերը մշակվել են Լիտվայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների փորձի հիման վրա: Կարծում եմ տեսակի ու բովանդակության առումով զբաղվածության ծրագրերը բավական լավն են: Մենք խնդիր ունենք աշխատաշուկայից եկող ազդակներին արագարձագանքելու և ըստ այդմ ծրագրերն ավելի հասցեական դարձնելու: Միգուցե, ֆինանսական հատկացումներն ավելացնելու անհրաժեշտություն կա, բայց ծրագրերի տեսակը և բնույթը, ընդհանուր առմամբ, հաջողված է: Որպես առաջին անգամ իրականացված ծրագիր՝ կցանկանայի հիշատակել դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը: Այստեղ արդեն ունենք նախատեսվածից կրկնակի ավել շահառուներ։ Սկզբում 200 շահառուի մասին էր խոսքը, սակայն վերջին տվյալներով արդեն ունենք 461 շահառու:

-Դուք նշեցիք, որ ծրագրերը լավն են, հիմնված են միջազգային փորձի հիման վրա, սակայն արդյունավետության առումով խնդի՞ր չեք տեսնում: Օրինակ, նշվում էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Աշխատատեղերի հարմարեցում» ծրագրով դիմելիությունը բավական քիչ է: Այսինքն՝ ծրագիրը կա, սակայն դրանից օգտվել ցանկացողներն են քիչ:

-Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում ներգրավվում են նաև գործընկեր այլ կազմակերպություններ՝ թե պետական և թե մասնավոր հատվածից։ Ասել, որ ծրագիրն արդյունավետ չէ, չէի համաձայնվի: Ծրագրին չդիմելու պատճառները բազմաթիվ են,  կարող են լինել անձնական, միգուցե աշխատաշուկան այս պահին մրցակցային, գրավիչ և մատչելի աշխատանքներ չի առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց:

-Աշխատաշուկայի շարժի հետ կապված ի՞նչ տվյալներ ունեք: Պահանջված մասնագիտությունների առնչությամբ աշխատաշուկայից ի՞նչ ազդակներ են գալիս:

-Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի  գործազուրկի կարգավիճակ: Հաճախակի իրականացվում են աշխատաշուկայի ուսումնասիրություններ, որպեսզի հասկանանք ազդակները: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ:

-Նախարարությունը նախատեսում էր վերստեղծել Աշխատանքի տեսչությունն իր ամբողջական գործառույթներով: Ի՞նչ փուլում է ծրագիրը:

-Ինչպես գիտեք, 2013 թվականին Աշխատանքի տեսչությունը վերակազմակերպվեց և այսօր ՀՀ կառավարության ներքո գործում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Ներկայումս այն իրականացնում է վերահսկողություն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հարցերով։ Բացակայում է աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։   Այս բացը լրացնելու համար նախարարության կողմից մշակվել և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

-Ներկայում գերատեսչությունների օպտիմալացման գործընթաց է գնում և չի բացառվում, որ բազմաթիվ աշխատողներ գործազուրկ մնան: Զբաղվածության ծառայությունը որքանո՞վ է պատրաստ այս խնդրին:

-Նախ ասեմ, որ  օպտիմալացումը դեռ չի նշանակում գործազրկություն: Համենայնդեպս, Զբաղվածության պետական ծառայությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակել աշխատանքի տեղավորման հարցում։

-Միջազգային համագործակցության շրջանակումի՞նչ ծրագրեր կառանձնացնեք:

-Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ վերջերս «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի տեքստն ավարտին հասցրեցինք և արդեն պատրաստ ենք ստորագրելու: Դա քառամյա նոր ծրագիր է: Ծրագիրն ունի երեք հիմնական գերակա ուղղություններ՝ Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող       մեխանիզմների կատարելագործում, Զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում, Սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում:

Կցանկանայի նշել նաև, որ ստորագրվել է Բուլղարիայի հետ աշխատանքային միգրացիայի կանոնակարգման համաձայնագիրը: Այն ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվել է և հիմա քննարկում ենք դրա իրականացման  ընթացակարգերը: Սրանով մենք կնպաստենք երկու երկրների միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը:Կացության իրավունքի հիման վրա նրանք արդեն կարող են աշխատել՝ առանց աշխատանքի թույլտվության: ԵՄ երկրներում մենք այդ սահմանափակումն ունենք, ոչ բոլոր երկրներում է, որ կացության իրավունքի հիման վրա Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատել: Առաջիկայում կձևավորվի հանձնաժողով, կհստակեցվեն, թե թափուր աշխատատեղերի դեպքում ինչ տիպի փաստաթղթեր են պետք, ինչ պայմաններով են քաղաքացիներն աշխատելու, ինչ տիպի աշխատանքային պայմանագրեր են լինելու և այլ հարցեր:

Աննա Գզիրյան

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»