Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը (ֆոտո)

Общество

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: 

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է հայկական բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինելը, որովհետև այն բովանդակությունը, որ խորհրդանշում է մեր այսօրվա հավաքույթը, թերևս ամենակարևոր բովանդակությունն է մեր պետության, ժողովրդի համար: Այդ բովանդակությունը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումն է և մեր ժողովրդի երազանքների իրականացումը՝ որպես առաքելություն:

Ես ուզում եմ մի բան ասել, որպեսզի հստակ լինի մեզնից յուրաքանչյուրի համար. Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը և նպատակը շատ պարզ է՝ քաղաքական գործունեության ընթացքում որպես կառավարություն առավելագույնը պաշտպանել մեր ազատամարտիկների և Զինված Ուժերի ձեռքբերումները, որովհետև մենք չենք կարող այդ ձեռքբերումներին վերաբերվել որպես սովորական բանի, որպես սովորական իրադրության: Մենք այդ ձեռքբերումներին վերաբերվում ենք որպես մեր ժողովրդի պատմական հնարավորություն, որը մեր ամենօրյա կյանքում յուրաքանչյուրս մեր դիրքում պարտավոր ենք պաշտպանել, պահպանել և դրա համար անել առավելագույնը, որպեսզի մեր նահատակների առաջ կարողանանք կանգնել պարզ ճակատով և չամաչել: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դա սովորական խնդիր չէ և այդ խնդրի լուծումը մեզնից յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ ջանք, առանձնահատուկ պատասխանատվություն: Նաև մեր այսօրվա շրջայցը ցույց է տալիս, որ մեր երկրում, Զինված Ուժերում այդ պատասխանատվությունը կա և մեր խնդիրն է այդ պատասխանատվության բարձր զգացումը հնարավորինս ինստիտուցիոնալ տարածման արժանացնել:

Տեսեք, մենք գործ ունենք մի դիրքի հետ, որի կառուցման գործում մեր հայրենակից բարերարն իր ներդրումն է ունեցել, զինվորական ղեկավարությունը՝ իր, քաղաքական ղեկավարությունը՝ իր և մենք այս համագործակցությամբ ստացել ենք իրավիճակի որոշակի բարելավում:

Վերջերս ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է մի ամբողջ օր: Նիստում կայացվել են շատ կարևոր որոշումներ, որոնց մեջ առանցքային նշանակություն է  ունեցել այն, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորականների սոցիալական պաշտպանվածության մակարդակի վրա: Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր զինվորների ծառայության պայմանների վրա, ընդ որում, մենք խոսում ենք ոչ միայն գործող սպաների, այլև զինվորական թոշակի անցած անձանց մասին:

Իհարկե, բանակի հզորության մեծագույն գործոնը հզոր և ամուր թիկունքն է, հզոր և ամուր հանրությունը, որն առաջին հերթին հավատում է ինքն իրեն, հավատում է իր Զինված ուժերին, կառավարությանը և ի վերջո հավատում է Աստծուն, ինչը պակաս կարևոր չէ, քանի որ նույնիսկ ամենամեծ նյութական ապահովվածության պայմաններում՝ առանց հավատի հնարավոր չէ որևէ հաջողության, նվաճման հասնել:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել այս ամբողջության համար, այն բանի համար, որ մեզնից յուրաքանչյուրն իր դիրքում իր ծառայությունը կատարի: Ի վերջո, սա մարտական դիրք է, բայց շատ կարևոր է, որ բոլորս հարցերին մոտենանք այնպես, որ նույնպիսի մարտական դիրք է վարչապետի աշխատասենյակը, մարզպետի աշխատասենյակը, համայնքի ղեկավարի աշխատասենյակը, նույնպիսի մարտական դիրք է այն դասասենյակը, որտեղ մտնում է ուսուցիչը:

Մեր խնդիրն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր մարտական դիրքում պատրաստ լինի նույնպիսի զոհողությունների, ինչպես մեր զինվորը, որն աչալուրջ կանգնած է շոգին, ցրտին, կենցաղային այսպիսի պայմաններում: Եթե մեզնից յուրաքանչյուրն իր ծառայությանն այսպիսի ընկալում և մոտեցում ցուցաբերի՝ համոզված եմ՝ հենց այդ հանգամանքի բերումով հարյուրավոր հարցեր կլուծվեն: Ես խմում եմ մեր բոլոր մարտական դիրքերի կենացը, ես խմում եմ նրա համար, որ յուրաքանչյուրս մեր մարտական դիրքում լինենք այնպիսին, որպեսզի արժանի լինենք մեր նահատակներին, զինվորներին, մեր անցյալին և սերունդներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей