Դեմոկրատները մտածել են, թե ինչպես վերականգնել ԱՄՆ կառավարության աշխատանքը՝ Թրամփին չհատկացնելով 5 մլրդ դոլար
Международные новостиԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատները օրենսդրական փաթեթ են պատրաստել, որը կարող է թույլ տալ վերականգնել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար 5 մլրդ դոլար հատկացնելու, հայտնում է Associated Press-ը։
Պալատը պատրաստվում է քվեարկել հինգշաբթի օրը՝ հենց գումարվի նոր Կոնգրեսը։
Դեմոկրատները Նենսի Փելոսիի գլխավորությամբ փորձում են անցկացնել 2 օրենք, որը թույլ կտա լուծել կառավարության աշխատանքի մասնակի դադարը։ Միակ բանը, որ այս պարագայում հստակ չէ, թե ինչպիսին կլինի Սենատի արձագանքը, որը գլխավորում է հանրապետական Միտչ Մակկոնելը։ Հայտնի է, որ այդ օրենսդրական փաթեթում Թրամփին 5 մլրդ դոլար հատկացնելու մասին կետ չկա։
Դեռեւս Սպիտակ տունը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս օրենսդրական փաթեթի մասին նորությունը։