Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լոռու մարզի դատախազի տան թալանողները փախուստի չեն դիմել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից հեռացել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը թալանելու մեջ կասկածվող 2 անձինք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 ձերբակալվածներից 2-ի նկատմամբ դատավորը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ մյուս 2-ի հարցը քննարկելու համար դատավորը մտել է խորհրդակցական սենյակ: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանի բակից նշված 2 անձինք հեռացել են, քանի որ նրանց կալանավորման 72 ժամը լրացել էր և նրանք արդեն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեին, հետևաբար, տեղեկությունները, որ նրանք դիմել են փախուստի, չի բացառվում, որ հետագայում հերքվեն: Ի դեպ՝ երբ Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանի բնակարանային գողության մասին լուր հրապարակվեց, SHAMSHYAN.com-ը տեղեկություններ ստացավ, որ դատախազը բավականին ծանր է տարել հրապարակումը: Նա անգամ հոխորտացել է, որ լրատվամիջոցին դատի է տալու, քանի որ մենք համարձակվել ենք լուր հրապարակել: Հատուկ դատախազի համար հիշեցնենք, որ նա հանրային դեմք է և եթե թալանում են նրա տունը, որտեղ նա բնակվում է վարձակալական հիմունքներով, ապա ցանկացած լրատվամիջոց, եթե այդ մասին տեղեկություններ է ունենում, որը հավաստի է, ապա դա ներկայացնում է հանրությանը: Հետաքրքիր է նաև, որ դատախազը այնպիսի մարդու տուն է վարձակալական հիմունքներով վերցրել, որ գուցե շատ երկրների դատախազներ չհամարձակվեին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է՝ մարզում բողոքներ լինեին այն բնակարանի սեփականատիրոջ հիմնարկից ու դատախազը հաստատ չէր համարձակվի օբյեկտիվ քննություն կատարել: ՄԻ քանի անշարժ գույքի գործակալներ էլ մեզ ասում էին, որ դատախազը եթե վարձակալական հիմունքներով բնակարան է վերցրել, նա պարտավոր է պայմանագիր կնքել և մի որոշ տոկոսային գումար պետք է մուծեր պետական բյուջե: Անշարժ գույքի գործակալներն ասում էին նաև, որ չի բացառվում գլխավոր դատախազությունը հնարավոր է դատախազի տան վարձը տրամադրում է պետական միջոցներից ու այդ դեպքում նույնպես պետք է Լոռու մարզի մեծն դատախազը, ով իր բնակարանային գողերի դեմն առնելու փոխարեն ցայտնոտի մեջ է ընկել լուրի հրապարակման հետ կապված, հանրությանը տեղեկացներ, որ ինքը վճարումը կատարում է դատախազության տրամադրած գումարով: Ասում են նաև որ Լոռու մարզի դատախազը իր լուսանկարները հրապարակելու համար սպառնացել է մեզ, թե որտեղից ենք այդ լուսանկարները ձեռք բերել: Նախ, լուսանկարներից մեկը նրա աշխատասենյակի լուսանկարն է, որը պեղել ենք համացանցից, իսկ մյուս նկարը, որտեղ դատախազը կանգնած է Կամազի դիմաց, արվել է Թավշյա հեղափոխության օրերին, երբ Լոռու մարզում ժողովուրդը ոտքի էր ելել ու հիմա արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էին իրենց իրավունքների և Թավշյա հեղափոխության հաղթանակի համար, դատախազը Կամազի առջև կանգնած անընդհատ «ֆշշոցներ է հնչեցրել» ակցիայի մասնակիցների հասցեին: Ասում են նաև, որ երբ այդ օրը Երևանից ժամանած ցուցարարները չեն ճանաչել դատախազին ու կասկածել են, որ նա «ուղարված ժուչոկ է», մոտեցել են նրան և հարցրել, թե ինքն ով է: Մեր աղբյուրներն ասում են, որ նա չի համարձակվել ներկայանալ, որ ինքը մարզի դատախազն է, այլ ցույց է տվել իր թիկունքին կանգնած Կամազն ու ասել, «Հեչ, Կամազի շոֆեռն եմ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հունվարի 11-ին ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրգործի շրջանակում կային ձերբակալվածներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։ Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել էին նշված վայր, որտեղ նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի։ Ոստիկանները հետապնդել էին Mercedes-ին և Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ մեկ այլ օպերատիվ խմբի հետ համագործակցելով՝ կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը և նրանց բերման ենթարկել Ոստիկանության Տարոնի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ նրանք են Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Առաքելյանը, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Մանուկյանը, Վանաձոր քաղաքի Բաթումիի փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Սամվել Հասանյանը և 27-ամյա Արմեն Հարությունյանը։ Պարզվել էր, որ ժամը 19։50-ի սահմաններում 47-ամյա Վարուժան Սաքանյանին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված էր։ Այդ մասին ոստիկանները տեղեկություն էին ստացել և շտապ այցելել նշված հասցե ու մուտքի մոտ կանգնած տեսել էին Ոստիկանության Տարոնի բաժնի իրենց գործընկերոջը, ում հետ ուսումնասիրել էին բնակարանը և հայտնաբերել ննջասենյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում։ Դեպքի վայր էր ժամանել արդեն քննչական խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաննրը բերման ենթարկված Ա. Առաքելյանի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել էին գաղտնի փականով ծալովի դանակ, Գ. Մանուկյանի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածներից Վ. Սաքանյանն աշխատում է Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ և նրա տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Ձերբակալվածներից Ա. Հարությունյանն էլ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։ 

 

 

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»