Ես քայլ առ քայլ ֆիլտրում եմ լրատվական աղբյուրները. ԱԺ նախագահի կին
ПолитикаԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որտեղ նա նշում է, որ պատրաստվում է ֆիլտրել լրատվական աղբյուրները: ԱԺ նախագահի կինն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի «Մարզպետը Դիլիջանում բենզասղոցով ծառեր է հատել...» վերտառությամբ հոդվածին, որտեղ խոսքը ոչ թե Տավուշի մարզպետի, այլ Մարզպետ անունով մի մարդու մասին է: Գոհար Աբաջյանն այսպիսի վերնագիրը համարում է մեդիան մանիպուլացիայի ենթարկելու փորձ:
Սա news.am կայքի հոդվածի վերնագիրն է: Մարզպետը տվյալ դեպքում պարզվում է ծառերը հատող անհատի անունն է, և ոչ թե պաշտոն:
Ահա այն, ինչ պետք է իմանալ news.am-ի մեդիամանիպուլյացիաների մասին:
Ես քայլ առ քայլ ֆիլտրում եմ լրատվական աղբյուրները:
