Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Պոպուլիզիմի հերթական ցողարձակումն ԱԺ-ում

Политика

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՖԲ իր էջում հերթական ցնցող հայտարարություն է արել առ այն, որ ուզում է տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշման մասին՝ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերին, աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին սպասարկող ավտոմեքենաների կրճատման մասին։ Նա նաև նշել է, որ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը:

Միրզոյանը նաև իրազեկել է, որ ԱԺ նախագահի՝ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։ Ուշադրություն դարձնենք հետևյալ դետալին` ԱԺ նախագահի՝ աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, իսկ վարչությունների բնականոն աշխատանքը ԱԺ նախագահին ու Աժ աշխատակազմի ղեկավարին չեն հետաքրքրում: Այս սուպերպոպուլիզմը, սակայն, նոր չի սկսվել` դեռ Աժ աշխատակազմի նախկին նախագահն էր աշխատակազմին պատերազմ հայտարարել մեքենաների, բենզինի, գրիչների ու սպիտակ թղթերի և անգամ ամրակների պատվերի մասով: Խնայողություն, խնայողություն` մինչև վերջ:

Առավելևս աշխատակազմի նոր ղեկավարը, որ բացարձակապես պատկերացում չունի խորհրդարանի աշխատանքի առանձնահատկություններից ու պահանջներից, բնական է, որ պոպուլիզմին տուրք էր տալու: Եվ դա կշարունակվի այնքան, քանի դեռ այդ ոչնչով չարդարացվող սահմանափակումների պատճառով կսկսվեն անխուսափելի ձախողումները: Այն տպավորությունն է, որ ՀՀ-ում ամեն իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները պատերազմ են հայտարարում առաջին հերթին ավտոմեքենաներին, մոռանալով, որ վաղուց արդեն ավտոմեքենան ոչ թե շքեղություն է, այլ` փոխադրամիջոց: Այդպես սկսեց ՀՀՇ-ն ու շարունակեցին հերթով բոլորը: Ճիշտ է` հետո ՀՀՇ-ականները նոր մեքենաներ գնեցին ու արդեն իբրև փոխադրամիջոց երթևեկեցին ավելի հարմարավետ պայմաններում: Նույնը նաև հիմա է տեղի ունենալու:

Խնդիը ավտոմեքենան չէ, այլ` աշխատանքային պայմանների ստեղծումը, որի պարտականությունը ԱԺ նախագահինն է: ԱԺ-ում կան վարչություններ, որոնց աշխատանքի կազմակերպումը կապված է խորհրդարանի շենքից դուրս գտնվող այլ հաստատությունների հետ և այդ վարչությունների պետերը կամ աշխատակիցները բնավ պարտավոր չեն իրենց գրպանից վճարել փոխադրամիջոցի վարձը, առավելևս` ժամանակը, որ ստիպված են դրսում անցկացնել, կարող էին իրենց բուն գործին ծառայեցնել: Փաստացի` փորձի պակասի, թե այլ պատճառներով` Միրզոյանը, խորհրդակցելով նույնքան անփորձ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, բայց ոչ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերի հետ, կայացնում է ԱԺ բնականոն գործունեության ոչ թե կազմակերպման, այլ տապալման որոշումներ: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ կծափահարեն նրա որոշումներին, բայց այդ մարդիկ պատասխանատու չեն խորհրդարանի բնականոն գործունեության համար: Նրանք կամ անտեղյակ են աշխատանքի բնույթից, կամ համարում են, որ ինչ իրենք չունեն, ոչ ոք չպիտի ունենա:

Միրզոյանը շատ ավելի շոշափելի օգուտ կտար, եթե ինքն էլ հրաժարվեր ծառայողական մեքենայից ու նույնը պարտադրեր իր տեղակալներին ու հանձնաժողովների նախագահներին: Ինչու՞ ոչ: Եթե հեղափոխությունը պահանջում է, պետք է ենթարկվել: Իսկ եթե դա հեղափոխության պահանջը չէ, այլ ընդամենը ժամանակավոր ցուցամոլություն, ինչ-որ մեկը պիտի գտնվի ու Աժ նախագահի ականջին շատ բարձր ասի` խառնաշփոթ մի ստեղծիր շուրջբոլորդ, արդյունավետ կառավարումը պահանջում է հնարավորինս մտածված ու ճշգրիտ քայլեր: Ըստ նրա որոշման ստացվում է, որ պարզապես առանձին անձանց կցված մեքենաները մնալու են ԱԺ գարաժում իբրև հերթապահ մեքենաներ` սպասարկելու Աժ հանձնաժողովների փոխնախագահներին, իսկ աշխատակազմը ստիպված է լինելու օրը մի 10 գրություն ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին, որ նրա հրամանով «առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա իրականացնեն պահանջվող տեղափոխումը»։ Այսինքն` աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղարը օրն անցկացնելու է թույլտվություններ ստորագրելով, գարաժում էլ ազատ մեքենա գտնելով:

Քաղաքակիրթ երկրներում խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվում է որոշակի գումար` ապահովելու հենց այդ ծախսը: Միրզոյանը պատրա՞ստ է ընդօրինակել այդ փորձը: Թե՞ կարևորը հասարակական արձագանքն է: Կսկենք լավ ապրել: Իրականում մեղավորը ոչ թե ԱԺ նախագահն է, այլ հենց հասարակական այդ մտայնությունը, որ պետական պաշտոնյան ունի, բայց չպետք է ավելին ունենա: Եթե պետությունը չի հարգում իր պաշտոնյային, չի հարգում ինքն իրեն:

Անդրանիկ Հարությունյան

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank