Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից
ПолитикаՎարչապետի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսից: