Ավետ Ադոնցը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
ПолитикаՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Ավետ Ադոնցը:
Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Ադոնցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել Բելգիայի Թագավորութ-յունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, Նիդեռլանդների Թագավարությունում և Իսպանիայի Թագավորությունում: