Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տավուշի մարզում 2018-ին հանցագործությունների թիվն աճել է 37.4%-ով. Սպանությունները պակասել են. ամփոփում

Общество

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել եւ վերլուծվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակը եւ դինամիկան, հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետությունը:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը  ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության,  պետական շահերի, մեղադրանքի պաշտպանության եւ դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման հիմնական ցուցանիշներն ու առկա խնդիրները:

2018 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 933 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 679-ի դիմաց: Այսինքն հանցագործությունների քանակն աճել է 254 դեպքով կամ 37.4%-ով: Նման ցուցանիշի վրա ազդել են հատկապես ծանր եւ միջին ծանրության հանցագործությունների առավել զգալի աճը: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում ավելացել են հատկապես սեփականության դեմ ուղղված, ինչպես նաեւ բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվը, նվազել է հասարակական անվտանգության կարգի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը:

Ինչպես ողջ հանրապետությունում, 2017թ. համեմատ մարզում նվազել է նաեւ սպանության դեպքերը:

Ընդհանուր առմամբ 2018թ. ընթացքում հարուցված քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված 430 767 128  ՀՀ դրամի չափով վնաս, որից վերականգնվել է 19 703 682 դրամը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. բացահայտված՝ հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել էր 10.725.177 ՀՀ դրամ, կամ 43 անգամ ավելի քիչ:

2018թ. ընթացքում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում՝ մոտ 20 տոկոսով:      

Բացահայտման տեսանկյունից շահեկանորեն առանձացել է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը: 2018թ. ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 82 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 դեպքի դիմաց, այսինքն այս ոլորտում բացահայման դեպքերը 2017թ. համեմատությամբ ավելացել են մոտ 6.5 անգամ: Մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով յուրացման կամ վատնման 41 դեպք (2017-ին՝-4),  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու 20 դեպք (5), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 11 դեպք (0), պաշտոնեական կեղծիքի 8 դեպք (2)եւ այլն: 

Նման ցուցանիշները մեծապես պայմանավորվել են առանձին ոլորտներում, մասնավորապես նախորդող տարիներին գյուղացիներին սերմացու ցորենի եւ պարարտանյութի մատակարարման պետական ծրագրերի իրականացման, անապահով ընտանիքներին պետության կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացներում տեւականորեն գործած սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների եւ դրանցում ներգրավված անձանց շրջանակների բացահահայտման ուղղությամբ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նախորդ տարվա ընթացքում տրված հանձնարարությունների հիման վրա, ողջ հանրապետության տարածքում սկսված ուսումնասիրությունների արդյունքում:

Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մարզի տարածքում հանցավորության ընդհանուր շարժընթացին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մտահոգիչ է համարել հատկապես հանցագործությունների աճի ֆոնին դրանց բացահայտման ցուցանիշի որոշակի անկումը՝ կարեւորելով հանցագործությունների կանխման եւ նախականխման ուղղությամբ առավել համակարգված պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազն առավել խնդրահարույց է գնահատել հատկապես բնակարանային գողությունների դեպքերի աճի միտումը եւ դրանց բացահայտման ցածր արդյունքները՝ նշելով, որ այս հանցատեսակի նկատմամբ պայքարը, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու ապահովումը պետք է դառնա ողջ իրավապահ համակարգի հիմնական առաջնահերթություններից մեկը 2019թ. ընթացքում:   

ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել ոչ միայն չթուլացնել կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը, այլ նաեւ օպերատիվ-հետախուզական գործողություններն ակտիվացնել հատկապես տարածքային զարգացմանն ուղղված պետական այլ ծրագրերի իրականացման, այլ ոլորտներում հանրությանը մատուցվող ծառայություններում հնարավոր նմանատիպ կոռուպցիոն սխեմաների առկայությունն ստուգելու եւ բացահայտելու ուղղությամբ:

Արթուր Դավթյանը թեեւ դրական է գնահատել նաեւ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ տարվող համակողմանի պայքարի արդյունքները, որոնք քրեաիրավական ոլորտում դրսեւորվել են աննախադեպ թվով քրեական գործերով, քրեական հետապնդման ենթարկվող անձանց քանակով, սակայն նշել է, որ առկա արդյունքները չեն կարող լիարժեք գոհացուցիչ լինել: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ ապօրինի անտառահատման դեպքերով քննվող քրեական գործերով քննության առարկա դարձնելու նման հանցագործությունները անտառների պահպանության գործառույթներով օժտված պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների՝ անտառներից փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողություն համար պատասխանատու ծառայողների հանցակցությամբ կատարված լինելու հնարավորությունը, ինչպես նաեւ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ:  Դրված առաջնահերթությունների իրականացման առումով ՀՀ գլխավոր դատախազը արդյունավետության նախապայման է համարել մարզի իրավապահ բոլոր օղակների՝ համակարգված, փոխգործակցված աշխատանքը:

 Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը, ելնելով ներկայացված 2018թ. ցուցանիշներից,  տվել է մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей