Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պաշտպանության նախարարը նոր հրաման է ստորագրել

Общество

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի: Հրամանը ստորագրվել է հունվարի 18-ին, սակայն ուժի մեջ կմտնի փետրվարի 11-ին: ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում (այսուհետ՝ կարգապահական մեկուսարան) հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ խումբ) կարգապահական մեկուսարանի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող խորհրդատվական մարմին է: 2. Խմբի գործունեության նպատակներն են՝ 1) կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողների իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, հասարակայնությանը կարգապահական մեկուսարանի հիմնախնդիրների մասին իրազեկումը, 2) կարգապահական մեկուսարանում մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտումը, 3) կարգապահական մեկուսարանում իրավիճակի վերլուծության հիման վրա եզրակացությունների և առաջարկների ներկայացումը հասարակայնությանը և ՀՀ պաշտպանության նախարարին, 4) կարգապահական մեկուսարանի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության և այլ իրավական ակտերի ուսումնասիրումը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր նախապատրաստելու վերաբերյալ առաջարկների ներկայացումը: II. ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ երեք տարի ժամկետով: 4. Խմբի կազմում կարող են ընդգրկվել՝ հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակներին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը խմբի աշխատանքներին կարող է նպաստել խմբի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: 5. Խմբի կազմում չի կարող ընդգրկվել այն անձը, ով՝ 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, 2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը, 4) պետական ծառայող է, 5) փաստաբան է, 6) ընդգրկված է այլ դիտորդական խմբում, 7) կարգապահական մեկուսարանում գտնվող կալանքի դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձանց ընտանիքի անդամ է կամ գտնվում է ազգակցական կապի մեջ: 6. Խմբի կազմում ընդգրկված կազմակերպություններին խմբում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խմբի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են խմբում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (այսուհետ՝ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն), եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին: 7. Խմբի կազմում ընդգրկվելու նպատակով սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում (www.mil.am) հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետում) դիմում են ներկայացնում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն` խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, տեղադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում: 8. Պաշտպանության նախարարությունը խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին՝ այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Պաշտպանության նախարարության որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում: 9. Պաշտպանության նախարարությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող անձանց և կազմակերպությունների դիմումները քննարկում և որոշում է կայացնում՝ հաշվի առնելով խմբի անդամների առավելագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: 10. Խմբի անդամների նվազագույն թվաքանակի համալրման անհնարինության դեպքում խումբը կազմավորվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խումբը համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է նոր հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց: 11. Երեք տարին մեկ խմբի անդամների 1/3-ը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված՝ խմբի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում խմբի գործունեության երեք տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ խմբի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում խմբի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է խմբում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ: 12. Խմբում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն անձին կամ կազմակերպությանը, որի գործունեությունը առավել սերտորեն առնչվում է ՀՀ պաշտպանության նախարարության նպատակներին և խնդիրներին: 13. Խմբի կազմում ընդգրկվելու նպատակով անձի կամ կազմակերպության ներկայացրած դիմումի մերժումը պետք է պատշաճորեն հիմնավորվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: 14. Խումբն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ղեկավար, անհրաժեշտության դեպքում` նաև տեղակալ: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը) ղեկավարում է խմբի գործունեությունը: 15. Խմբի կազմում ընդգրկվում են հինգից տասը անդամներ: Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպությունից խումբը կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

Շարունակությունը՝ iravaban.net

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей