Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առաջիկա 5 տարում կառավարությունը մտադիր է բարձր տեխնոլոգիական ու ներառական տնտեսություն կառուցել

Общество

Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտա¬հանմանը միտված  մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն:  Այս մասին ասված է կառավարության ծրագրի նախաբանում, որտեղ ներկայացված են կառավարության գործունեության հիմնական ուղենիշները:

Ծրագրի այդ հատվածում նշվում է.

«Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը եւ շարունակական ամրապնդումը.

մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծա¬գործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը.

ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների եւ փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը.

հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը.

Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը.

քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի եւ ներդրումների քաջալերումը.

կրթության եւ առողջ ապրելակերպի քաջալերումը.

աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով.

պետական ծախսերի եւ գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը.

ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

 Կառավարության խնդիրներն են՝

1. Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝

ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաեւ ֆինանսական միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով.

պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային եւ ֆինանսական բեռի նվազեցումը.

գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացումը, հարկային եւ մաքսային քաղաքականության պարզեցումը.

ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր ներդրումների աճը.

մասնավոր ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր պայ¬ման¬ների ստեղծումը, կապիտալի լիարժեք պաշտպանությունը.

արտաքին շուկաներին ինտեգրված տնտեսությունը՝  արտահանման ծավալների շարունակական աճը.

հասցեական քաղաքականությամբ եւ տարբերակված մոտեցումների կիրառմամբ Երեւանից դուրս գործարար համայնքի զարգացումը:

2. Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝

կրկնվող գործառույթների վերհանումը՝ դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը, տարբեր պետական հիմնարկներում եւ ստորաբաժանումներում իրականացվող միեւնույն տեսակի գործառույթների կենտրո-նացումը եւ մեկտեղումը, գործառույթների  ծախսատարության գնահատումը եւ դրա նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացումը.

կառավարման համակարգում քաղաքականության մշակման, գործառույթների թվայնացման եւ ծրագրերի իրականացման գործառույթների տարանջատումը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ամբողջական համակարգի ներդրումը.

պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը եւ թվայնացումը՝ դրանց մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաեւ «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառումը, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջեւ տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ.

հանրային ֆինանսների ծախսարդյունավետ կառավարումը, այդ թվում՝ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը, պետական պարտքի արդյունավետ կառավարման այնպիսի  համակարգի ներդրումը, որը կապահովի հարկաբյուջետային կայունությունը. Կառավարությունը նպատակադրում է ներգրաված փոխառու միջոցներն ուղղել մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանը՝ հետագայում արտահանման ծավալները մեծացնելու եւ տնտեսական աճի լրացուցիչ հնարավորու-թյունները գեներացնելու նպատակով.

պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրումը, այդ թվում՝ ապրանքների եւ ծառայությունների գնումների անհրաժեշտության հիմնավորմամբ, դրանք ճիշտ ժամանակին ու պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ներդրումը, շահերի բախման երեւույթների բացառումը,

պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման եւ առաջընթացի ապահովումը.

չօգտագործվող անշարժ եւ շարժական գույքերի, ինչպես նաեւ առեւտրային (շահույթ ստանալու) նպատակով օգտագործվող անշարժ գույքերի եւ փայամաս¬նակ¬ցությունների վերագույքագրումը, միասնական հաշվառումը եւ հետագա արդյունավետ տնօրինումը.

մասնակցային կառավարման ինստիտուցիոնալացումը՝ շահառու խմբերի իրական ներգրավվածությունն ապահվելու միջոցով.

պետական գործառույթների ավտոմատացումը, ստանդարտացումը եւ ալգորիթ¬մացումը, ինչպես նաեւ ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակումը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվություն¬ների ընդունման ավտոմատացումը.

ազգային վիճակագրական համակարգի կարողությունների ամրապնդումը.

պետական հիմնարկների եւ կազմակերպությունների միջազգային ստանդարտ¬ներով հաշվետվություններ ներկայացնելու եւ անկախ աուդիտ անցնելու պահանջների ներդրումը.

կարգավորման ազդեցության գնահատման եւ վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը, մասնավորապես, Կառավարության յուրաքանչյուր որոշում նախքան դրա կիրարկումն անցնելու է «կարգավորման ազդեցության գնահատում», որը թույլ կտա նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտե¬սության եւ դրա առանձին ուղղությունների վրա.

անցում կատարելը ռազմավարական պլանավորման եւ փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելի. 

տեսչական մարմինների ավելի արդյունավետ կառավարման միջոցով հասարակության եւ սպառողների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը, սպառողների շահերի պաշտպանությունը.  այս առումով չափազանց կարեւոր է պետության, հասարակության եւ տնտեսավարող սուբյեկտների օրինական շահերի եւ իրավունքների միջեւ հավասարակշռության ապահովումը. 

- վերահսկողական նոր եւ ժամանակակից մեթոդների ներդրումը՝ միաժամանակ բարձրացնելով վերահսկողություն իրականացնող մարմինների հաշվետվողակա¬նու-թյունն ու թափանցիկությունը. պետության կողմից իրականացվող վերահսկողությունը չպետք է ենթադրի տնտեսավարողների գործունեությանն անհարկի միջամտություն, այն կոչված է նպաստելու կանխատեսելի եւ մրցունակ գործարար միջավայրի կայացմանը: Այս առումով չափազանց կարեւոր է որոշակի ոլորտներում կարգավորումների պարզեցումն ու արդիականացումը, ինչպես նաեւ բողոքարկման գործուն մեխանիզմների ներդրումը:

3. Մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝

կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը.

տնտեսության կառուցվածքային փոփոխությունների եւ երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության եւ գիտության ոլորտների արդիականացման միջոցով.

հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ նրանց սոցիալական ներառման ապահովումը.

առողջապահության ոլորտի արդիականացումը եւ բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության եւ հասանելիության ապահովումը, առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը.

սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով.

ժողովրդագրական  կայունության եւ զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը.

սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրա¬պետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:

4. Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը եւ հասանելիության ընդլայնումը, այդ թվում՝

Հայաստանի Հանրա¬պետության ճանապարհների որակի շարունակական բարձրա¬ցումը, ճանապարհա¬շինարարական աշխատանքների որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգի եւ ճանապարհների պահպանման ու ընթացիկ շահագործման ավտոմատ հսկողական համակարգի  ներդրումը.

վերականգնվող էներգետիկ եւ էներգախնայող համակարգերի զարգացումը.

ջրային համակարգերի կառավարման արդիականացումը եւ ոռոգման համակարգերի արդիականացմանն աջակցության ծրագրերի իրականացումը.

գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը։

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателей