Աշխատավարձերը՝ բարձրացնել, «պրեմիաները»՝ վերացնել. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր տեղեկություններով՝ պարգևավճարների շուրջ ստեղծված աժիոտաժից և սկանդալային պատմություններից հետագայում խուսափելու համար իշխանությունները որոշել են վերանայել պետապարատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը և այնտեղ վերաբաշխում կատարել: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է պարգևավճարների «ինստիտուտը» հնարավորինս չեզոքացնելու համար կրճատել դրանց համար նախատեսված բյուջեն և այդ գումարներից որոշակի բաշխում կատարել աշխատավարձերի վրա: Այս կերպ մի կողմից կստեղծվի աշխատավարձերի բարձրացման ֆոն, իսկ մյուս կողմից, զուգահեռաբար, աստիճանաբար կարելի կլինի վերացնել ավանդական «պրեմիաները»: Ըստ թերթի տեղեկությունների, այս խնդրով համապատասխան գերատեսչություններին հրահանգավորել է վարչապետ Փաշինյանը, իհարկե՝ առայժմ ներքին կարգով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում