Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Ադրբեջանն ինչ-որ ժամանակ է տվել Փաշինյանին

Политика

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա․․․ 

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է զորավարժություններին ու հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը՝ չտեղեկացնելով վարժանքների մասին․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»,-գրել է Հովհաննիսյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժություններն անցկացնելն արտառոց երևույթ չէ և նմանատիպ զորավարժություններ նախկինում էլ են եղել․ «Նախկինում էլ Ադրբեջանը չի զգուշացրել, ինչը պարտավոր է անել՝ ըստ միջազգային պարտավորություննների։ Սա եզակի երևույթ չէ։ Այստեղ խնդիրն այլ է, որ անկախ նրանից, թե մենք դա ընկալում ենք ուժի ցուցադրություն, թե ինչ, մեր թշնամին պատրաստվում է ինչ-որ ռազմական գործողությունների»,- ասաց Փորձագետը։
 
Անդրադառնալով ՊՆ-ի հայտարարությանը, նա նշեց, որ նմանատիպ հայտարարությունները ՊՆ-ի միանձնյա որոշումով չեն կայացվում և ինքը հակված է կարծելու, որ դա եղել է կառավարության պատվերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս զորվարժությունները Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապելուն, փորձագետը նշում է․ «Մինչ այս պահը կոնկրետ բան չի ասվել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որ ադրբեջանական կողմը հասցներ պատրաստվել նման մեծ զորավարժության և դրանով փորձեր ինչ-որ մեսսիջ փոխանցել։ Ես սխալ եմ համարում այն դիրքորոշումը, որ մենք Ադրբեջանի ցանկացած գործողություն փորձենք բացատրել ինչ-որ մեսիջներով միայն։ Ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ապրիլյան դեպքերից հետո կասկածելը, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնամասշտաբ արկածախնդրությունների՝ հիմարություն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հենց հնարավորություն ունենա ռազմական ճանապարհով ինչ-որ խնդիր լուծել, փորձելու է դա անել»,- ասաց Վրթանեսյանը։
 
Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ զորավարժությունները Փաշինյան- Ալիև հանդիպման հետ կապելով, փորձում են ներքին խնդիրներից ուշադրություն շեղել՝ հաշվի առնելով վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող սկանդալային դեպքերը՝ կապված առաջին անձերի հետ․ «Ցանկացած դեպքում, շատ սխալ է փորձել հակառակորդի  գործողությունները, ռազմական պատրաստությունը և այլն՝ ներկայացնել զուտ որպես միայն ու միայն ցուցադրական տեսանկյունից։ Ցուցադրական տարր կա, բայց կան նաև ռեալ վտանգներ»,-ասաց ռազմական փորձագետը։
 
Վրթանեսյանը Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները խնդրահարույց է համարում, մասնավորապես, խոսքը Դուշանբեի վերելակում բանավոր պայմանավորվածությանն է վերաբերվում․ «Վերելակային պայմանավորվածությունը, որը ներկայացվեց որպես շատ լավ երևույթ, իրականում բավականին խնդրահարույց պահեր ունի, որովհետև, օրինակ, ադրբեջանական կողմը լայնածավալ ինժեներաշինարարական աշխատանքներ է արել ամբողջ առաջնագծի երկայնքով, որոնք նախկինում ի վիճակի չէր լինի անել, որովհետև մենք կրակով կճնշեինք։ Հիմա, եթե նորից սրվի իրավիճակը, իրենք ավելի հարմար պայմաններից են վարելու մարտական գործողությունները։ Խաղաղությունը լավ բառ է, գեղեցիկ բառ է, նախընտրական փուլում կարելի է դրա վրա դիվիդենտներ շահել, բայց դրա հետևանքները հետո քանի՞ կյանք են խլելու»։
 
Ամփոփելով, փորձագետը նկատեց, որ  ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին հայտարարությունը կարող էր լինել պատրվակ՝ նման մասշտաբի զորավարժություններ անցկացնելու համար: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք սա առաջինն է․ «Սակայն պատճառներից կարող էր լինել այն, որ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը այսպիսի ուղերձ էր հղել, թե հայերին չպետք է թվա, որ կարող են ձգձգելով, խուսափել տարածքներ զիջելու վերաբերյալ բանակցություններից։ Սա կարելի է դիտարկել այդ կոնտեքստում։ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ տվել է Փաշինյանին, որպեսզի նա ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել։ Հիմա Ադրբեջանը պահանջում է ինչ-որ զիջումների, քայլերի գնալ»։
 
 
Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank