Արթուր Դավթյանի փոխարեն՝ Գևորգ Կոստանյա՞նը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գևորգ Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ և իր վերջին շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության չափորոշիչներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում