2014 թ-ի Նոյեմբերի 15-ին Չեխիայի Օստրավա քաղաքում տեղի ռւնեցած <<Euro 2014 Grand Prix>> մրցաշարում Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, Հայաստանի կարատեի ազգային ասսոցիացիայի հավաքական թիմի անդամ Էդգար Մինասյանը (-60 կգ քաշային կարգ) և Սերյոժա Մակարյանը (-84 կգ քաշային կարգ) իրենց քաշային կարգերում հռչակվել են չեմպիոններ: Բացարձակ քաշային կարգում (OPEN) Էդգար Մինասյանը գրավել է 3-րդ, իսկ Սերյոժա Մակարյանը կրկին չեմպիոն է հռչակվել: Մեր մարզիկների մասնակցությունը մրցաշարին հովանավորվել է Հայաստանի կարատեի ազգային ասսոցիացիայի նախագահ Սուրիկ Խաչատրյանի կողմից: Այդ մասին ORER.am-ին տեղեկացնում են Կարատեի ազգային ասսոցիացիայից: