Ոստիկանապետը կիրառում է պարգևավճարների մեխանիզմը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, երկրում օպերատիվ վիճակի լիարժեք վերահսկման, հանցագործությունների նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ուշագրավ մեթոդ է կիրառում: Նա որոշել է գնալ պարգևավճարների ու խրախուսումների ճանապարհով: Պարգևավճարները, սակայն, համահարթեցված չեն, դրանց չափերը, կախված բացահայտված հանցագործությունների բնույթից ու քանակից, տարբեր են և հասնում են մինչև կես միլիոն դրամի: Ամենաշատը պարգևատրվում են ոստիկանության այն աշխատողները, որոնք հատկապես լուրջ արդյունքներ են գրանցում ծանր, ինչպես նաև մարդկանց ունեցվածքի դեմ կատարված հանցագործությունների բացահայտման առումով:
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս աշխատաոճը բավական մեծ ոգևորություն է առաջացրել համակարգում և հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում ձևավորել յուրօրինակ մրցակցություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում