Եվրահանձնաժողով Թուրքիայի պահանջով ցանկից հանել է Ցեղասպանության մասին պատմող նախագիծը
ПолитикаԹուրքիան առաջարկել է Եվրամիությանը դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրամադրվող օգնությունը, քանի որ վերջինս սատարում է Հայոց Ցեղասպանությունը: Ավելին՝ պահանջել է Եվրահանձնաժողովի կողմից իրականացվող նախագծերի ցանկից հանել Ցեղասպանության մասին պատմող «Աղետ» նախագիծը: Զարմանալի է, որ Եվրախորհրդարանի չինովնիկներն անմիջապես արձագանքել են Թուրքիայի պահանջին և այն հանել են միջոցառումների ցանկից:
«Փաստը, որ Թուրքիայի կողմից իրականացված ճնշումների արդյունքում նման քայլ է իրականացվել, վտանգավոր ազդակ է: Դա խոսում է Եվրահանձնաժողովի անդամների կողմից սեփական կարծիքն արտահատելու անկարողության մասին: Այսինքն՝ Թուրքիան կարողանում է թափանցել նաև այնտեղ և ազդել ազատ կամարտահայտման իրավունքի վրա», - ասել է նախագծի համահեղինակ Մարկ Սինանը:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդթի կարծիքով՝ սա խոսում է արվեստագետի ազատ արտահայտման իրավունքը ոտնահարելու մասին: Եվ այն վերականգնելու համար իրենք բողոք են ներկայացնելու պատկան կառույցներին:
Այս քայլը բուռն քննադատության է արժանացել նաև Բունդեսթագի պատգամավորների կողմից: Նրանք տեսակետ են հայտնել, թե դա ժողովրդավարությունը ֆիզիկապես բռնաբարելու մասին է խոսում: Նախագծի հանդեպ նման վերաբերմունքը ցնցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից գլխավորած Բունդեսթագի քաղաքական թևի ներկայացուցիչներին:
Բունդեսթագի իշխանական թևի պարգամավոր Էրիկա Շտայնբախն իր ելույթի ժամանակ նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող ենթարկվել թուրքական ճնշումների: Եվ այն քայլը, որ նախագիծը հանվել է միջոցառումների ցանկից խոսում է Եվրահանձնաժողովի կողմից իրականացվող նվաստացուցիչ քայլի մասին:
Բուռն քննադատություներից հետո միջոցառման տեքստը թեև վերականգնվել է կայում, սակայն դրան ավելացվել է ավելի նվաստացուցիչ արտահայություն, որ՝ Եվրահանձնաժողովը պատասխանատվություն չի կրում տվյալ խորագիրը ներկայացնող հրապարակման բովանդակության համար: Այդ ժամանակ արդեն աղմուկ է բարձրացել նաև Եվրախորհրդարանում, ինչը կրկին բուռն քննադատության է արժանացել:
Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը հատուկ ժամանել է Գերմանիա, որպեսզի մասնակցի նախագծի շրջանակներում իրականացվող իր հեղինակած «Գլորիա» ստեղծագործության փորձերին: Կոմպոզիտորը ստեղծագործությունը գրել է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը կարդալու ժամանակ:
«Ես այս ստեղծագործությամբ որևէ մեկին չեմ փորձում համոզել, Ցեղասպանություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել, քանի որ դա ոչ միայն իմ պապերի, այլ շատերի պապերի անցած դժբախտություններով լի ճանապարհն է եղել: Դա վերաբերում է հայակական ամեն մի ընտանիքի, քանի որ թուրքերը փորձում էին վերացնել գրեթե բոլորին»,- ասաց Վ. Շարաֆյանը:
«Աղետ» նախագիծը, որն իրականացվում է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, նոյեմբերին պատրաստվում է հանդես գալ նաև Թուրքիայում, սակայն հայտնի չէ, թե երաժիշտները մինչ այդ կկարողանա՞ն հաղթահարել իրենց ազատ արտահատնվելու իրավունքը ոտնահարող թուրքական գրաքննությանը, թե՞ ոչ:
Չի բացառվում, որ այս կոնֆլիկտն իր շարունակությունը կունենա նաև աշնանը, բայց թե ինչով կավարտվի դեռևս վաղ է ասել:
Արմինե Գրիգորյան