Ереван, 16.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»


Նոր թե՞ «վեթինգված» Հայաստան

Аналитика

Հայաստանյան վերջին զարգացումները, որոնք բուռն օրակարգում դասավորվեցին, բառացիորեն մուտքագրվեցին մեկ շաբաթվա ընթացքում։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական իշխանափոխությունից հետո, որը մատուցվում է որպես հեղափոխություն, տարեսկզբին սկսեցին ակտիվորեն խոսել «տնտեսական հեղափոխության» մասին (իրականում, սակայն, նման տերմին գոյություն չունի), իսկ արդեն նախորդ շաբաթ հայտարարվեց, որ ՀՀ-ում նոր՝ դատական համակարգի հեղափոխոթյան մեկնարկը տրված է, և սկսվում է, այսպես կոչված, վեթինգի գործընթացը։

Անգլերեն Vetting-ը թարգմանվում է որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթաց, որ նախորդում է նրան աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա վերաբերյալ որոշում կայացնելուն։ Տեղեկություններ հավաքելուց բացի ստուգվում են ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու ձեռքբերման օրինականությունը: Վեթինգի ժամանակպարզվում է կոնկրետ անձի համապատասխանությունը պաշտոնին, շեշտը դրվում է ոչ թե բժշկական կամ մասնագիտական համապատասխանությանը, այլ բարոյական նկարագրին: Նրա integrity-ին՝ ազնվությանը, անաչառությանը, բարոյական սկզբունքների ամրությանը, խոսքի ու գործի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությանը:

Իսկ ինչ է վեթինգն իրականու՞մ: Իրականում վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցածքի քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Ինքնին հասկանալի է, որ եթե վարչապետը մի կիրակի չհայտարարի՝ վաղը գնում ենք դատարանները վեթինգելու ու երկուշաբթի առավոտից դատավորների վեթինգը չսկսվի-ավարտվի, բուն գործընթացը պահանջում է օրենսդրական փոփոխությունների, օրենսդրորեն սահմանված կառույցները ստեղծելու ժամանակ:

Հենց այստեղ հարց է առաջանում՝ իսկ մինչ այդ ինչպե՞ս են գործելու դատարանները: Իրավական ու օրինական համարվելու՞ են չվեթինգված դատավորների վճիռները: Տարբեր երկրների փորձը վկայում է, որ այս ճանապարհինՀայաստանն առաջինը չէ, վերջինն էլ չի լինի, բայց ոչ մի երկիր դատական համակարգի զտումը չի արվել մի քանի օրում ու նույնիսկ մի քանի ամսում: Հատկապես երբ խնդիր է դրվել, որ մարդկային որակներից բացի վեթինգված դատավորներն ունենան մասնագիտական որակներ ու ունակություններ:

Հատկանշական է, որ Փաշինյանը պահանջում էր այն դատավորների հրաժարականը, որոնց վճիռները բեկանվել են ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ը երբեք չի պնդել, որ իր կայացրած վճիռները հիմք են դատավորներին աշխատանքից ազատելու համար: ՄԻԵԴ-ը տարեկան հարյուրավոր որոշումներ է կայացնում եվրոպական երկրների դատարաններում ընդունված սխալ վճիռների վերաբերյալ, որևէ երկրում այդ վճիռները կայացնողները հրաժարական չեն տալիս: Սա կլինի մեծ նոնսենս ու նույնքան անհասկանալի ՄԻԵԴ-ի կամ եվրոպական կառույցների համար, ինչպես անհասկանալի էր, որ որևէ երկրի վարչապետ կարող է կոչ անել շրջափակել դատարանները: Նրանք դա պարզապես կորակեն ճնշում դատարանների անկախության վրա և կհամարեն, որ այդ վարչապետը խախտում է իշխանության տարանջատման սկզբունքները:

Եթե խնդիր է դրվում ազատվել «նախկին կոռումպացված իշխանության մնացուկից, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում», ինչպես Նիկոլ Փաշինյանն է բացատրում, դատական համակարգում միայն դատավորնե՞րն են, իսկ քննիչնե՞րը, դատախազնե՞րը, դատապաշտպաննե՞րը, փորձագետնե՞րը: Նրանց արդեն վեթինգել ու պարզել են, որ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկ» չե՞ն: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյոք կրթական համակարգը վեթինգելու անհրաժեշտություն չկա՞:

Միանշանակ էր, որ օրենսդիր ու գործադիր իշխանությունից հետո դատական իշխանությունն է թիրախ լինելու: Հաջորդը չորրորդ իշխանությունն է: Երրորդ իշխանությունը միակն է. որտեղ «նախորդ հանցավոր ռեժիմը» պահպանվել է, բայց այդ տրամաբանությամբ մենք ազգովին պիտի գնանք անապատ ու 40 տարի թափառենք՝ մանանա չստանալով: Հեղափոխությունից հետո կյանքը նոր չի սկսվում՝ մարդիկ շարունակում են ապրել ու աշխատել: Չկա ոչ «Հին Հայաստան», ոչ «Նոր Հայաստան», Հայաստանը մեկն է՝ այսօր ու այստեղ: Միանշանակ՝ դատական համակարգը պետք է գործի օրենքի, ոչ թե կլանների ենթակայությամբ, բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը, ինչպես ցանկացած այլ համակարգ, պետք է կազմափոխվի քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով՝ միանշանակ «խամաճիկային դատարան» ոչ մեկին պետք չէ:

Անդրանիկ Հարությունյան 

Распад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам