Հակառակորդը շարունակում է սադրանքները. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանցիները շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը և սադրանքների դիմել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, հունիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է ականանետներ և հրազեն: Հայկական կողմից, բարեբախտաբար, տուժածներ չկան: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանին, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում