Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Արցախի «Արդարություն» կուսակցությունը զգուշացնում է Բակո Սահակյանին

Политика

Արցախի Արդարություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական պետություն են, ևերկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող են դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ բանակցային գործընթացում։

Մենք ունենք պաշտպանության միասնական համակարգ, գտնվում ենք միևնույն տնտեսական դաշտում, չնչին փոփոխություններով գործում են նույն օրենքները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն անհապաղ իրենց արձագանքը պետք է գտնեն նաեւ Արցախում։ Հանրահայտ է, որ Արցախի անկայունությունը բխում է միմիայն հակառակորդի շահերից, իսկ պետական մակարդակով բարեփոխումների արգելակումը կամ ձգձգումը տանում է նորմալ կենսագործունեության խաթարման:

Հանուն Արցախի կայունության և անվտանգության, հանուն Արցախի խաղաղ զարգացման, գործող իշխանություններն անվերապահորեն պարտավոր են սկսել ինքնամաքրման գործընթաց, ասել է թե՝ ձեռնամուխ լինեն ներքին ինքնատիպ հեղափոխության՝ միտված արմատական բարեփոխումներին: Արցախի Արդարություն կուսակցությունը մայիսի 20-ի ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել հայտարարությամբ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջելով դիմել հանրությանը և անդրադառնալ իր պաշտոնավարման տարիներին առաջացած գլոբալ խնդիրներին և արձանագրել, որ եղել են բազմաթիվ տնտեսական և իրավական խախտումներ, իրականացվել են կոռուպցիոն սխեմաներ, ղեկավարության մեղքով տապալվել են բազմաթիվ պետական նշանակության ծրագրեր, որոնց արդյունքում մի խումբ չինովնիկներ և բիզնեսմեններ անօրեն ճանապարհով հսկայական հարստության տեր են դարձել, ինչը հանգեցրել է ազգային հարստության ոչ իրատեսական բաշխման:

Եթե Արցախի նախագահի համար ժողովուրդը դեռևս ինչ-որ արժեք է ներկայացնում և անհանգսացած է նրա հետագա ճակատագրով, պարտավոր է ողջ ղեկավարության անունից 12 տարվա ընթացքում թույլ տրված սխալների ու բացթողումների համար հրապարակայնորեն հայցել ժողովրդի ներողամտությունը՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու և պատճառած տառապանքների համար: Կուսակցությունը կոչ է արել իշխանություններին ստեղծել հեղափոխական բարեփոխումների ու համերաշխության փաստահավաք խումբ, որի կազմում կներգրավվեն քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր օժտված կլինեն անհրաժեշտ լիազորություններով, իրականացնելու հետևյալ միջոցառումները.

1. Կառավարման 12 տարիներին իրականացված պետական ծրագրերի, ինչպես նաև հիմնադրամներում անկախ աուդիտի անցկացում, հակաժողովրդական որոշումների, վճիռների բացահայտում, մեղավորներին պատասխանատվության ենթարկում.

2. Կոռուպցիոն ռիսկեր պարունակող և պետական երաշխիքով ստացված վարկերի հետ վերադարձման գործընթաց.

3. Պետական խոշոր ձեռնարկությունների, հիմնարկների, ծառայությունների և գույքի մասնավորեցման գործերի վերաբացում և պետական վնասի հատուցում.

4. Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային մասնագիտացված մարմնի ստեղծում՝քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ.

5. Քրեական և տնտեսական առանձնապես ծանր հանցագործություններ կատարած և պատիժ չստացած անձանց բացահայտում և պատասխանատվության ենթարկում.

6. Զինծառայողների վարկերի գույքագրում և վարկային բեռի թեթևացում:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ այս և նմանատիպ միջոցառումների ու գործողությունների իրականացման արդյունքում, հանրության շրջանում մասամբ կսկսի վերականգնվել օրինականության և արդարության զգացումը, տարիների ընթացքում խաթարված մարդկանց հավատը, հակառակ պարագայում, Արցախի ժողովուրդը ստիպված կլինի այդ ամենը վերականգնել փողոցում, զանգվածային հանրահավաքների միջոցով, որի աղետալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի անձամբ նախագահի և իշխանության մաս կազմող քաղաքական կուսակցությունների վրա:

Ցավով ենք արձանագրում, որ մեկ ամսվա ընթացքում իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, հերթական անգամ ժամանակ չգտան բարձրացված հարցերի հանդեպ ներկայացնելու իրենց դրական կամ բացասական վերաբերմունքը: Եվ, եթե բարձրացված հարցի հանդեպ հանրապետության ղեկավարների կողմից որևէ հարցի չարձագանքելը նույնպես տեսակետի արտահայտում է, ուրեմն մեր իշխանությունները չտիրապոտելով իրավիճակին, ամեն ինչ թողել են բախտի քմահաճույքին և մատնվել անգործունեության, ինչը սպառնում է սասանել ոչ միայն պետականության հիմքերին, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում իշխանությունների հանդեպ անհնազանդության քայլեր իրականացնելու համար:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը խիստ մտահոգված լինելով հանրապետության ներքին կյանքում տեղի ունեցող անցանկալի խմորումներով, ինչն ավելի է խորացնում կառավարման ճգնաժամը, մտադիր չէ հետայսու բավարարվել միայն անպատասխան մնացող բաց նամակներով ու բացահայտումներով:

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи