Մարզպետարաններում դժգոհություններ են հասունանում. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին անառողջ իրավիճակ է տիրում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատումների հետ: Բանն այն է, որ մարզպետարաններում արդեն թեթևակի տեղեկացրել են, որ առաջիկայում հնարավոր է վերադասավորումներ լինեն՝ հաշվի առնելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման ներկա գործընթացը:
Աշխատակիցներին ակնարկել են, որ ազատվելու են հիմնականում հին աշխատողները, հատկապես այն փորձառուները, ովքեր այս ոլորտում աշխատում են շատ վաղուց, ընդհուպ՝ մարզպետարանների ստեղծման օրվանից՝ 1996-ից: Թերթի զրուցակցի փոխանցմամբ, դժգոհության ալիք է հասունանում, քանի որ մարդիկ այս տեղեկատվությանը բավականին բուռն են արձագանքել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում