Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար. Փաստինֆո

Политика

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների քրեական գործով դատավարության մեկնարկը դատարանում դեռ մշուշոտ է։ Ճիշտ է՝ վերաքննիչ դատարանը վերացրեց ՍԴ դիմելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը, սակայն պաշտպանական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ այն բողոքարկելու է վճռաբեկ դատարան, իսկ Սահմանադրական դատարանն էլ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երեք դիմում։ Ասել է թե՝ անկախ ամեն ինչից Բարձր դատարանում քննարկվելու է երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու համար առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցը։

Քրեական գործի հանրային մեծ հնչեղությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն հրապարակել է Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ, որտեղ կային բավական ուշագրավ դրվագներ՝ մի շարք այլ բարձրաստիճան նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Քաղաքական երանգներ պարունակող դատավարական այդ փաստաթղթում՝ առերեւույթ հանցավոր արարքներ էր վերագրվել մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Մասնավորապես՝ ՀՔԾ-ի կողմից կազմված փաստաթղթում առկա է հետեւյալ միտքը «Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի (խոսքը գնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների մասին- հեղ.) օգնականի պաշտոնին նշանակված Գ.Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին»։

Իսկ կաշառքի դրվագով առաջադրված մեղադրանքում նշվում է. «Ս. Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիծան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Ս. Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց, Ս, Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը»:

Այլ խոսքով՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնյաներին վերագրել է հանցավոր արարքներ՝ մի դեպքում ՀՀ նախագահի նախկին օգնականներին, որոնցից մեկը հանգուցյալ, պաշտոնեական դիրքը չարաշահում եւ պաշտոնեական կեղծ փաստաթղթերի կազմման կազմակերպում, իսկ նախկին արտգործնախարարին՝ առանձնապես  խոշոր չափերով կաշառք ստանալու միջնորդություն, օժանդակություն։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՔԾ եւ դատախազություն՝ պարզելու արդյոք Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հիշատակվող նախկին պաշտոնյաների գործողություններին տրվել է իրավական գնահատական, թե ոչ։ Մասնավորապես՝ կայացվե՞լ են քրեական հետապնդում իրականացնելու, կամ չիրականացնելու՝ օրինակ Գեւորգ Մհերյանի մահվան հիմքով, որոշումներ։ Քանզի ենթադրվում է, որ եթե Քոչարյանին առաջադրված մեղադրանքում հաստատապես նշվում է, որ կատարվել են կեղծիքներ՝ Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, հետեւապես պետք է, որ անդրադարձ կատարված լիներ նաեւ  այն անձանց գործողություններին, որոնք ենթադրաբար արել են դրանք կամ կազմակերպել։

Բայց, ի զարմանս, պաշտոնական պատասխան ստացանք առ այն, որ 2018-2019թթ. ՀՔԾ վարույթում քննվող «Մարտի 1-ի» քրեական գործով ընդհանրապես որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերում է՝ Գ.Կոստանյանին, Գ.Մհերյանին, Վ.Օսկանյանին, ապա նրանց վերաբերյալ ընդհանրապես որեւէ որոշում չկա։ «Հարցման մեջ նշված անձանց նկատմամբ քրեական գործով դատավարական որոշումներ չեն կայացվել»,- գրված է դատախազության պատասխանի մեջ։ Այսինքն՝ ոչ մեղադրանք է առաջադրվել, ոչ էլ՝ դադարեցվել։

Ստացվում է՝ ՀՔԾ-ն Քոչարյանին առաջադրված մեղադրանքում շարադրում է հանցավոր դրվագներ, սակայն որեւէ իրավական գնահատական չի տալիս այն անձանց գործողություններին, որոնք, ըստ ՀՔԾ-ի, դրանք ենթադրաբար կատարել են։ Նրանք այսպես կոչված՝ ֆոնային պերսոնաժներ են եղել ՀՔԾ-ի համար՝ որոշման ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով։

Բայց վաղը դատարանում պետք է քննարկվեն չէ՞ ապացույցները, թե ինչ հիմքով է ՀՔԾ-ն պնդել, որ կատարվել են կեղծումներ՝ օրինակ մահացած պաշտոնյայի հրահանգով, եթե հիմքերը կան, ապա ինչու են անգործություն ցուցաբերել ու իրավական գնահատական չեն տվել նրա  գործողություններին։ Իսկ միգուցե ՀՔԾ-ն ի սկզբանե հասկացել է, որ այս գործը դատական հեռանկար չունի եւ գործը ապացույցների հետազոտման փուլին չի հասնի։

Ի՛նչ է սա՝ նախաքննական տվյալների կեղծո՞ւմ, թե՞ հոգեբանական գրոհ և ո՞վքեր են հասցեատերերը՝ տուժողների հարազատնե՞րը, Հայաստանի քաղաքացինե՞րը, իսկ գուցե՝ ֆեյքե՞րը…

 

Աղբյուրը` Փաստինֆո

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи