Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Գեներալների շքերթ՝ Արցախյան քաղաքական կյանքում

Политика

Եթե այսպես շարունակվի, Արցախի ժողովուդը, որը հայտնվել է Հայաստանի ու Արցախի իշխանությունների կադրային ինտենսիվ կրակահերթի կիզակետում, վերջնականապես կկորցնի ընդհանրապես զարմալու և զարմացնելու իր հատկությունները:

Տարիներ առաջ կադրային հետաքրքիր փորձարկումների ականատես եղանք, երբ հաշվի չառնելով նրանց մասնագիտական կողմնորոշումը, մի շարք պաշտոնաթող գեներալներ և ոստիկանության բարձրաստիճան գործիչներ նշանակվեցին շրջանային վարչակազմերի ղեկավարներ՝ առաջացնելով տվյալ շրջանի աշխատավորների զսպանակված դժգոհությունը:

Թե որն էր կադրային նման կամայական փորձարկման նպատակը, դժվար չէր կռահել: Պարզապես հաշվի էին առել ուժային կառույցների չինովնիկների կարգապահության և հրամաններով առաջնորդվելու պատրաստակամությունը, միաժամանակ անտեսելով մի անչափ կարևորագույն հանրահայտ հանգամանք՝ քաղաքացիական հասարակության համար բնորոշ է ուղղորդվել և գործել ոչ թե հրամաններով, այլ առաջնորդվել օրենքներով և վերադասի որոշումներով՝ չբացառելով նաև ստեղծագործական մոտեցումը:

Ահա թե ինչու, քաղաքացիական ծառայության մեջ գտնվող գեներալները չկարողացան իրենց դրսևորել և իրականում այդ շրջանները տնտեսական զարգացման առումով էական որևէ առաջընթաց չգրանցեցին, իսկ շրջկենտրոնները անզոր եղան հաղթահարել քաղաքատիպ ավանի մակարդակը:

Փաստորեն կադրային քաղաքականության վերածված կադրային այդ անհաջող փորձարկումները, որոնք շարունակվում են մինչ այսօր, հիմնականում ապահովում են բացասական հետևանքներ, քանի որ հարցականի տակ է դրվում քաղաքացիական բնակչության շրջանում առկա մասնագետ կադրերի նպատակային օգտագործումն ու ծառայողական բնականոն աճը:

Այդ բնականոն աճը կրկնակի խաթարվեց, երբ տասնամյակներ շարունակ հանրապետական մակարդակի պատասխանատու պաշտոններում նշանակվեցին և այսօր էլ շարունակվում են նշանակվել տվյալ ոլորտի հետ մասնագիտական բացարձակ առնչություն չունեցող անձինք: Պետության կայացումը պայմանավորված է ոչմիայն համապատասխան ինստիտուտների ստեղծմամբ ,այլ նաև կիրթ ու կարող բարձրակարգ մասնագետների ներկայությամբ, ինչով և պայմանավորված է պետական ինստիտուտների արդյունավետ ու նպատակային գործունեությունը, ինչին տասնամյակների ընթացքում մենք ականատես չենք լինում:

Տարիներ շարունակ մասնագետների, ասել է թե՝ կադրերի հանդեպ ցուցաբերված քամահրական վերաբերմունքը հասցրել է նրան, որ ժամանակի ընթացքում պետական ինստիտուտները կորցրել են իրենց նախնական դերը, նշանակությունը և փաստորեն նսեմացվել, իսկ դրան զուգահեռ հեղինակազրկելով նաև այդ ինստիտուտների կառավարման ղեկը ստանձնած ոչ պրոֆեսիոնալ անհատներին: Այսօր Արցախում տեղի ունեցող բոլոր կարևորագույն իրադարձությունները շարունակում են պտտվել ու գեներացվել միայն ու միայն գեներալի կամ գնդապետի կոչում ունեցող անհատների շուրջ:

Հազիվ թե դա բխի նրանից, որ Հանրապետության նախագահը նույնպես գեներալի կոչում ունի: Չնայածչի բացառվում, որ հնարավոր է դա նույնպես որոշակի դերակատարում է ունեցել: Պատահակա՞ն է, որ նախագահի հավանական թեկնածուներից երկուսը՝ Վիտալի Բալասանյանը և Սամվել Բաբայանը գեներալներ են, որոնց շարքերը համալրելու ցանկություն է հայտնել ևս մեկ գեներալ՝ Մովսես Հակոբյանը: Չի բացառվում, որ ի հայտ կգա նաև չորրորդ գեներալը՝ Արշավիր Ղարամյանը: Իսկ թե ո՞վ է հինգերորդը, դա ցույց կտա ժամանակը: Չնայած, կարելի է նաև առաջանցնել և հիշատակել Սեյրան Oհանյանին, ով համեմատաբար ավելի զուսպ դիրքորոշում է որդեգրել և ցանկություն չի ցուցաբերել բացահայտելու իր հավակնությունները:

Թե նրանցից ու՞մ կհաջողվի դառնալ ժողովրդի թեկնածուն, ներկա պահին անչափ դժվար է կռահել, քանի դեռ մեր իշխանությունները համակ լռությամբ ձևացնում են, որ շարունակում են հանդես գալ դիտորդի դերում՝ իրենց վճռական խոսքը պահելով որևէ մեկ այլ շատ ավելի հարմար պահի համար: Իսկ մինչ այդ, մի գեներալին փոխարինելու է գալիս մեկ ուրիշ գեներալ: Լինում են դեպքեր, երբ գնդապետին է փոխարինում գեներալը կամ՝ հակառակը:

Ներկա պահին, հայտնի պատճառներով գեներալների շքերթից դուրս է մնացել Վիտալի Բալասանյանը: Նա ինտենսիվ կերպով զբաղված է «ՀանունԱրցախի» համազգային շարժման ձևավորման աշխատանքներով և կարճ ժամանակում հասցրել է իր շուրջը համախմբել բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների և անգամ հեղինակել մի քանի ուշագրավ միջոցառումներ՝ միտված սահմանամերձ համայնքների զարգացմանը: Շքերթից դուրս գտնվող գեներալներից Վարդան Բալայանը հատուկ հանձնարարությունների գծով նախագահի խորհրդականի կարգավիճակով վերադարձավ շքերթ, չնայած Արցախում որևէ մեկն ընդհանրապես պատկերացում չունի, թե այդ ինչ հատուկ հանձնարարությունների մասին է խոսքը:

Սամվել Կարապետյանը շարունակում է վայելել վաստակակած հանգիստը: Մեկ այլ գեներալ՝ Սամվել Բաբայանը Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու համար լրջորեն զբաղված է ստորագրահավաքով և չի թաքցնում գեներալների շքերթում նորից առաջինը լինելու հավակնություններն ու վճռականությունը, ինչը լուրջ գլուխ կոտրուկ է դարձել ներկա իշխանությունների համար և ստիպել մի շարք կարգավորումներ մտցնել օրենսդրական դաշտում՝ նպատակ ունենալով բացառել Սահմանադրության հանրահայտ հոդվածի հնարավոր փոփոխությունը:

Արհեստականորեն ստեղծված սահմանադրական ճգնաժամ հիշեցնող այս լարվածության հեղինակները չգիտես ինչու, խուսափում են անդրադառնալ տասնամյակներ առաջ Հայաստանի և Արցախի խորհրդարանների երկու պետական սուբյեկտների միացման մասին կայացրած որոշմանը: Չէ որ առ այսօր կողմերից և ոչ մեկը այդ վճիռը ուժը կորցրած չի ճանաչել և չի էլ կարող ճանաչել: Իշխանությունների նման վարքագիծը չդիմանալով որևէ քննադատության, միաժամանակ վկայում է նրանց շրջանում կողմնորոշվելու ունակության ու վճռականության բացակայության մասին, ինչը հանրության շրջանում վտանգավոր տարակարծությունների տեղիք կարո է տալ, մարդկանց բաժանել հակադիր խմբերի, որոնք իրենց համակրանքի սյուբեկտ հանդիսացող անհատների հանդեպ հարաբերությունները կարող են ճշգրտել նաև ոչ քաղաքակիրթ մեթոդներով:

Նման միջադեպերի մենք արդեն իսկ ականատես ենք եղել և որոշակի պատկերացում ենք կազմել, թե որքան վտանգներ են պարունակում դրանք առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներով անցկացնելու համար: Այնպես որ իրադարձությունների զարգացման ընթացքը այն թյուր տպավորության մասին է վկայում, որ Արցախի գործող իշխանություններն իբր ամենևին էլ անհանգստացած չեն առաջիկա համապետական ընտրությունների ճակատագրով և հույս ունեն, որ գեներալների շքերթը թույլ չի տա բացահայտել, թե ինչ է կատարվում նրա թիկունքում, ուր հանրությունն է իր հոգսերով ու լուծման սպասող բազում խնդիրներով:

Ահա այս ֆոնի վրա էլ նախագահի որոշ թեկնածուներ իրենց հանդիպումների ժամանակ սարեր են խոստանում ժողովրդին, պատրաստ՝ բարձրանալ այդ սարերի գագաթը և աստղեր իջեցնել երկնքից, ինչի շնորհիվ էլ բժշկությունը կդառնա անվճար, իսկ Արցախին կշնորհվի ավետյաց երկրի կարգավիճակ:

 

Արմինե Գրիգորյան

Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»